Այն, որ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է․ ՊԲ
13:18 - 17 նոյեմբերի, 2020

Այն, որ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է․ ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը:

ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է: Հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել