armtimes.com: Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ Այս մասին հայտնեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Պողոսյանը նշեց, որ Հարությունյանի առողջական վիճակում բացասական միտումներ չկան։
Ջալալ Հարությունյանի մարտական դիրքում ստացած վիրավորման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված էլ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։
comment.count (0)