«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Անի Սամսոնյանն ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով դիմել է ՀՀ ոստիկանության պետին |armenpress.am|

Անի Սամսոնյանն ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով դիմել է ՀՀ ոստիկանության պետին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խաղաղ հավաքների և անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների հարցով ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին գրավոր դիմում է ներկայացրել: Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Երևան մայրաքաղաքում և ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ, երթեր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության և նրա հետագա պաշտոնավարման դեմ դժգոհություն արտահայտող տարաբնույթ հավաքներ։ «Մշտադիտարկման ենթարկելով ոստիկանության աշխատանքը քաղաքացիների խաղաղ հավաքների իրացման իրավունքի անվտանգ ապահովման ուղղությամբ՝ արձանագրում ենք, որ ոստիկանների գործողությունները օրեցօր ավելի ագրեսիվ բնույթ են կրում։ Մասնավորապես, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևալ խախտումների վրա:  Արձանագրում ենք բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելու դեպքեր, որը նպատակ ունի խոչընդոտելու խաղաղ հավաքների ազատության իրավունքին։ Այս պրակտիկան ընդունելի չէ և պետք է բացառվի։ Ոստիկանները բերման ենթարկվածների նկատմամբ գործադրում է ոչ համաչափ ֆիզիկական ուժ․ այն կիրառվում է թե՛ տղամարդ և թե՛ կին ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ իրավաչափ վերաբերմունքը փաստում են ոչ միայն ականատեսների վկայությունները, այլև բազմաթիվ տեսագրված մեդիահրապարակումներ։ Ոստիկանները հավաքի մասնակիցներին բերման ենթարկելիս չեն ներկայացնում դրա իրավական հիմքերը։ Ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալ, թե ինչու են նրան ձերբակալում կամ բերման ենթարկում։ Ոստիկանները բերման են ենթարկում հասարակական կարգը չխախտող մարդկանց առանց հիմքերի։ Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, սակայն մինչև բերման ենթարկելը չեն հնչեցնում որևէ օրինական պահանջ։ Արձանագրել ենք ոստիկաննների կողմից լրագրողների գործունեության խոչընդոտում և բռնության ենթարկում։ Լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորված է և դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է։ Դեկտեմբերի 11-ին ՃՈ-ն երթևեկելի հատվածում կանգնեցրել է մոտոցիկլետներով երթի մասնակիցներին Հանրապետության Հրապարակի երթևեկելի հատվածում, մասնակիցներին բերման ենթարկել, վերջիններիս տրանսպորտային միջոցը տեղափոխել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք՝ պատճառաբանելով, որ դրանք կանգնեցվել են արգելված տեղում։ Ստացվում է ՃՈ գործողությունների հետևանքը ծառայել է որպես հիմք երթի մասնակիցների տրանսպորտային միջոցները Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու համար։ Առկա է տեսանյութ, որը փաստում է ոստիկանության ծառայողի կողմից մեքենայի վարորդին ցուցարաների ուղղությամբ մեքենան վարելու կոչեր հնչեցնելու, նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու դիտավորության մասին։  Ականատես ցուցարարները ահազանգում են, որ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս նրանց դիտավորությամբ հարվածներ են հասցնում, որը կարող է դիտարկվել որպես ֆիզիկական բռնության գործադրում։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանի գործը մարդու բողոքի ձայնը լռեցնելը չէ, այլ նրա անվտանգության ապահովումն է, կյանքի և առողջության պաշտպանությունը։ Հաշվի առնելով վերոգրյալ արձանագրումները` առաջարկում եմ վերանայել ոստիկանության գործելաոճը և ոստիկանության ծառայողների կողմից կատարված ոչ իրավաչափ բոլոր գործողությունների մասով իրականացնել ծառայողական քննություն, իսկ հանցակազմի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքների մասով իրականացնել քննչական գործողություններ»,-ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տրամադրած հաղորդագրությունում:
12:15 - 12 դեկտեմբերի, 2020
Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է համարում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: «Եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունը իրականացնողի անունը, բնականաբար, հատուկ, առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է այնտեղ, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»,- ասաց Մարուքյանը: Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանին են դեմ գնում: «Մինչև նրանք այդ մոտեցումներից չհրաժարվեն, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
13:12 - 11 դեկտեմբերի, 2020
Իշխանության եկող ցանկացած ուժ պետք է երաշխավորի արտահերթ ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը. Մարուքյան |1lurer.am|

Իշխանության եկող ցանկացած ուժ պետք է երաշխավորի արտահերթ ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ չբացառեց, որ ինչ-որ իրավիճակում, եթե ԱԺ-ում քննարկվի 16 կուսակցությունների ներկայացրած ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին: «Քաղաքականության մեջ ես չեմ կարող դա բացառել, նաև իրենք պետք է չբացառեն, որ ինչ-որ պահի կաջակցեն մեր թեկնածուին: Եթե իրենք բացառեն, բնականաբար, մենք էլ կարող ենք բացառել»,-նշեց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ցանկացած ուժ, որը իշխանություն կլինի, պետք է երաշխավորի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը: Մարուքյանը վստահեցրեց, որ սա առանցքային հարց է եղել իր և Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ: «Եթե հարց է առաջանում՝ ո՞վ կարող է արդար կազմակերպել, ու՞մ եք վստահում, մենք մեզ ենք վստահում: Ոչ թե ինչ-որ մեկին չենք վստահում, այլ առաջինը մեզ ենք վստահում»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
12:58 - 11 դեկտեմբերի, 2020
Նման գործընթաց սկսել ենք, շուրջ մեկ ամիս՝ զբաղվել դրանով. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին |armtimes.com|

Նման գործընթաց սկսել ենք, շուրջ մեկ ամիս՝ զբաղվել դրանով. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ Արցախի անկախության ճանաչման բանաձեւ բերեն խորհրդարան, ինչ սահմաններով պետք է ճանաչվի Արցախը: Մարուքյանը հայտարարեց, որ իրենք նման գործընթաց սկսել են եւ շուրջ մեկ ամիս աշխատել դրա վրա: «էստեղ որոշակի պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ կան, եւ դրա հետ կապված՝ ես չեմ կարող հարցին պատասխանել: Այսինքն՝ մենք նման գործընթաց կարող եմ ասել՝ սկսել ենք, բայց էդ գործընթացը էս պահին նպատակահարմար չի իրականացնել. էս ձեւով ձեւակերպեմ:  Բնականաբար, դրա մեջ կա նաեւ այդ հարցը, որ անընդհատ ասվում է՝ Արցախը ինչու չեք ճանաչում, ինչ սահմաններով, ինչ ձեւով: Եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի, էս պահին եղած իրավիճակի համար, մենք չենք կարող քայլեր անել, որը կվտանգի մեկի կյանքը կամ որեւէ պրոցես: Բայց իմացեք, որ մենք շուրջ մեկ ամիս զբաղվել ենք դրանով, որը գաղտնի գործընթաց է եղել»,- ասաց Մարուքյանը: Հարցին, թե այդ ընթացքում կոնսուլտացիաներ ունեցե՞լ են իշխող ուժի հետ, պատգամավորը պատասխանեց, որ ոչ թե կոնսուլտացիաներ, այլ պրոցեսներ են եղել համապատասխան մարմինների հետ:
12:20 - 11 դեկտեմբերի, 2020
Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Մարուքյան |1lurer.am|

Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, իսկ եթե չփոխվի, կարող ենք անցկացնել վաղը, սակայն հավասար պայմաններով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դեռևս որևէ քննարկում չի եղել:  «Հավասար պայմաններով ընտրություններ կարող ենք կազմակերպել միայն մենք, եթե ինձ եք հարցնում: Պետք է կայանան այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չվիճարկվեն»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իր կանխատեսմամբ՝ 6 ամիս հետո տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ով կանի չգիտեմ, բայց 6 ամսվա ընթացքում կլինեն ընտրություններ»,- նշեց նա:   Անդրադառնալով ընդդիմության մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ Մարուքյանն ասաց, որ նախ՝ հանրային նման պահանջ չկա, ապա անգամ եթե մանդատները վայր դնեն, ապա խորհրդարանը չի ցրվի, իրենց փոխարեն ԱԺ կգան ցուցակի հաջորդ համարները: «Այդ ցածր իրավագիտակցության արդյունքում ձևավորված պահանջը պետք է դուրս գա օրակարգից»,- ասաց նա: 
12:14 - 11 դեկտեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստան»-ի և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

«Լուսավոր Հայաստան»-ի և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների միջև դեկտեմբերի 8-ին հանդիպում է կայացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:  «Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև, մասնակցությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:05 - 09 դեկտեմբերի, 2020
Գոտիները պետք է ձգել, բյուջեի ծախսերն ուղղել խիստ արդյունավետ ուղղություններով. ԼՀԿ պատգամավոր |1lurer.am|

Գոտիները պետք է ձգել, բյուջեի ծախսերն ուղղել խիստ արդյունավետ ուղղություններով. ԼՀԿ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: 2021-ի պետբյուջեի նախագիծը, որը մշակվել է Արցախյան պատերազմից առաջ, չի արտացոլում ներկայիս իրողությունները և մարտահրավերները: Այդ մասին խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:  «Հուսալքությունը և հուսահատությունը, տնտեսական անորոշություններն իրենց արտացոլումն են գտնում քաղաքացիների և տնտեսվարողների վարքագծի, տնտեսական որոշումների վրա, և այս անկայունյության պայմաններում չենք կարող խոսել տնտեսության և արդյունաբերության արդիականացման մասին: Պատերազմն իր ազդեցությունը թողեց նաև մեր ժողովրդագրական վիճակի վրա: Եվ եթե այս պայմաներում շատ արագ չկարողանանք կարգավորել իրավիճակը, դա կբերի նաև արտագաղթի»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ պետք է փոխել միջավայրը, կայունացնել երկրում իրավիճակը, որը կփոխի մարդկանց վարքագիծը: «Միջոցառումները պետք է կատարվեն շատ արագ՝ պետք է ապահովել քաղաքական կայունություն և համերաշխություն, այլապես կարող է լինել նաև տնտեսական աղետ»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով. «Գոտիները պետք է ձգել, ծախսերն ուղղել խիստ արդյունավետ ուղղություններով, մեր երկրին անվտանգային նոր ռազմավարություն է պետք, լուծումը անցումային տեխնոկրատ կառավարության ստեղծումն է, որը կկարողանա մոբիլիզացնել բոլոր կարող ուժերը՝ առանց սևի և սպիտակի»:
15:28 - 09 դեկտեմբերի, 2020
Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում |armenpress.am|

Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքում է, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: Դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո նման հայտարարություն Մարիա Կարապետյանի անունից արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը: Մարիա Կարապետյանը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:
12:50 - 09 դեկտեմբերի, 2020
Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

Նախագիծը կիրառելու դեպքում փակելու ենք կուսակցություններ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Սրանից է կախված, թե մեր հետագա քաղաքական դաշտն ինչպես կզարգանա: Այս մասին իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին: Նա նկատեց, որ թեև մեծ ծավալի աշխատանք է տարվել, սակայն խոսեց նաև թերությունների մասին: Պատգամավորը նշեց, որ որոշակի պարտականություններ դնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, սակայն հարց է, թե արդյոք տալիս են բավարար գործիքակազմ: «Մի մտահոգիչ կետ կա, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում փակելու ենք կուսակցություններ, քանի որ կուսակցություններ են լինելու, որ ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել ՀՀ-ում և այսօր այդպես չեն գործում: Արդյոք ճի՞շտ է նրանց փակելը, քանի որ եթե սա կիրառում ենք ամենայն խստությամբ, ստիպված են լինելու փակվել»,-ասաց նա:
12:24 - 09 դեկտեմբերի, 2020
ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համացանցում տարածում գտած ձայնագրությունը, որում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր, պետք է քննության առարկա դառնա՝ նախատեսվող պարիտետային հանձնաժողովում, որը պետք է քննի պատերազմի հանգամանքները: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  «Այդ ձայնագրությունը ես պահպանել եմ: Կարծում եմ, որ դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Պետք է կանչվեն և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը: Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սփռվել մամուլում»,-ասաց Մարուքյանը: Նա չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց նշեց՝ Սարգսյանը պետք է պարզաբանի: ԼՀԿ-ն հիմա աշխատում է նախագծի վրա՝ խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու: Այդ հանձնաժողովում կլինեն ամեն ուժից համապատասխան ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինելու: Հանձնաժողովում կլինեն նաև էքսպերտներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Մարուքյանի խոսքով՝ նախատեսվող հանձնաժողովում քննության առարկա է լինելու ոչ միայն այս ձայնագրությունը: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում:
12:14 - 08 դեկտեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին |1lurer.am|

Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ունեցել են շփումներ ընդդիմադիր 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: Իրենց իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել ներկայացնելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես միասնական թեկնածուի: «Շատ հարգանքով ենք վերաբերվում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, բայց մենք էլ իրազեկել ենք, որ որպես խորհրդարանական ուժ՝ վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, հետևաբար՝ մենք ունենք վարչապետի թեկնածու: Եվ հարգանքով իրարից բաժանվել ենք»,- նշեց Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ, արդեն կա նման նախաձեռնություն: «Կհանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ՝ որևէ ձևով, որևէ առումով չպետք է ասենք՝ իմ ասածն է ճիշտը, էսպես պետք է անենք: Երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք, շփումներ կլինեն»,- նշեց Մարուքյանը:
12:48 - 07 դեկտեմբերի, 2020
Երկրում հանրային անվտանգությունը վտանգված է․ Մարուքյան |pastinfo.am|

Երկրում հանրային անվտանգությունը վտանգված է․ Մարուքյան |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանը պետք է ընտրի անցումային ժամանակաշրջանի վարչապետ, որովհետև այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորը նկատեց՝ վերջին տարիների ընթացքում պետական մարմինները խզում են ունեցել ՌԴ-ի պետական մարմինների հարաբերություններում, և Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս ուղղությամբ անելիքները շատ են․ «Այսօր գիտենք ինչ խնդիրներ ունենք։ Առաջինը ռազմագերիների, գերի ընկած քաղաքացիական անձանց փոխանակման խնդիրն է, մեր նահատակների, հերոսների դիակների փոխանակման խնդիրն է, որ հայտարարության մեջ արձանագրված է, բայց ոչ մի վերջնաժամկետ նշված չէ։ Հաջորդ խնդիրը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին մինչ այսօր ոչ մի տեղ գրված չէ․ այս փաստաթղթում գրված չէ, որևէ հայտարարությունում չկա, բայց տեսնում ենք, որ սահմանները GPS-ով դեմարկացիայի են ենթարկվում։ Կարծում են՝ գործող իշխանությունն ունակ չէ այս խնդիրների շուրջ բանակցել։ Այսօր դեկտեմբերի 7-ն է և այս անցած շրջանն ապացուցում է, որ ունակ չէ և չի կարող լուծել խնդիրը»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերականգնումը։Էդմոն Մարուքյանը նշեց, որ հիմա ավելի շատ ենք պառակտված․ «Անգամ պառակտված ենք Սփյուռքից եկած տարատեսակ դրամական ներդրումների, դրա ծախսման և դրա հետ կապված խնդիրների առումով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատմությունը լավ օրինակ է»,-ասաց պատգամավորը։ Էդմոն Մարուքյանի խոսքով երկրում հանրային անվտանգությունը վտանգված է, և պետական մարմինները պետք է ամրապնդվեն։Պատգմավորն ընդգծեց՝ Արցախում կենսագործունեության պայմանների վերականգնումն իրականացվում է, բայց այդ մասին ՌԴ գործակալություններն են տեղեկացնում, իսկ մեր պետական մարմինների անելիքները հայտնի չեն։
12:01 - 07 դեկտեմբերի, 2020