Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին՝ Աշոտ Պապյանը, ազատ է արձակվել. նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Այս մասին ասաց Պապյանի պաշտպան Համլետ Դավթյանը: Վերջինիս խոսքով՝ ձերբակալման որոշման դեմ իր բողոքից բացի դատարան է ներկայացվել նաեւ նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Պապյանին կալանավորելու վերաբերյալ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննելով բողոքն ու միջնորդությունը, երեկ որոշել է ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունը մերժել. «Ձերբակալման որոշման մեջ նշված էր, որ անձը նրան մատնացույց է արել որպես հանցագործություն կատարողի, այսինքն՝ մեկը պիտի լիներ, որ նման ցուցմունք տար, բայց նման անձ չկար եւ չէր կարող լինել, քննիչն էլ չկարողացավ դա ներկայացնել, եւ դատարանն էլ որոշեց, որ ձերբակալման հիմքեր չեն ունեցել»,- նշեց պաշտպանը: Ինչ վերաբերում է կալանավորման միջնորդության մերժմանը, պաշտպանի խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն կալանավորման հիմքերը բացակայում են: Համլետ Դավթյանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց էլ առայժմ հրաժարվել է: Հարցին՝ ի՞նչ է դրվել նրա մեղադրանքի հիմքում, արդյո՞ք այդ ժամանակ արդեն եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ, Դավթյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ թմրանյութը խուզարկությամբ է հայտնաբերվել: Հարցին՝ դա Պապյանի բնակարանո՞ւմ է եղել, պաշտպանն ասաց. «Իր բնակարանը չէ, դա առանձին հարց է, թող դրան ես չպատասխանեմ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:49 - 27 մայիսի, 2020
Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝  Կապանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝ Կապանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

Կապանում երեկ վաղ առավոտից գործում է Մարդու Իրավունքների Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը, ինչպես նաև կենտրոնական մարմինը Երևանում՝ անմիջականորեն հետևելով իրադարձություններին: Օրվա ընթացքում կապ է պահպանվել ինչպես Ոստիկանության ու քննչական մարմնի, այնպես էլ փաստաբանների հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկման ներքո է նաև Կապանում տեղի ունեցող հավաքը: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան և լուծում ստանան բացառապես իրավական ճանապարհով: Յուրաքանչյուր հարցի լուծում պետք է տրվի այնպես, որ թույլ չտրվի որևէ լարվածություն, իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո են:
09:16 - 25 մայիսի, 2020