Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ Արցախ պետնախարար
 |tert.am|

Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ Արցախ պետնախարար |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու  անհապաղ իրավիճակը կարգավորելու և  հումանիտար ճգնաժամը վերացնելու  ուղղությամբ։ Այս մասին հայտնեց ԱՀ պետական նախարար Գուգրեն Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից։ Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։ Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է  համաժողովրդական հանրահավաք։ Արցախցիները երթով գնացել են ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջել են Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։ Այնուհետև իրենց պահանջները ներկայացրել են ռուս խաղաղապահներին և հանդիպել նրանց հրամատարի հետ։
17:23 - 14 հուլիսի, 2023
Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում
 |armenpress.am|

Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․ խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում |armenpress.am|

armenpress.am: Արցախում համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ  զորակազմի զորակայան, որտեղ կներկայացնեն իրենց պահանջը՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։ «Մեր հաջորդ քայլը՝ հիմա այստեղ տեղադրում ենք վրաններ, և բոլորը վրաններում սպասում են մեր պահանջի կատարմանը։ Կարծում եմ, որ այլևս որևէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում»,- հայտարարեց Ներսիսյանը։ Նա ընդգծեց՝ ուզում են ՌԴ խաղաղապահներին ասել, որ Արցախի ժողովուրդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական շահառուն Արցախի ժողովուրդն է, և, երբ հայտարարության կողմերից մեկը չի կատարում իր պարտականությունները, դա չի նշանակում, որ դրա պատճառով առաջացած ծանրագույն հեռտևանքները պետք է կրի արցախցին։ «Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցիների խոսքը փոխանցենք խաղաղապահներին, որ ամենևին բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք ամեն օր տեսնում ենք ուղղաթիռների թռիչքներ»,- հայտարարեց Ներսիսյանը։ ՌԴ խաղաղապահների հետ հանդիպումից հետո հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի առավոտյան մեկնարկած հանրահավաքը։
14:43 - 14 հուլիսի, 2023
Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտնեց, թե ինչ գործողություններ են իրականացնելու։ Նա նշեց՝ շարժվելու են դեպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ, որ հնչեցնեն իրենց պահանջը, այն է՝ իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։  Այնուհետև գնալու են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, որտեղ նրանց միանալու են ասկերանցիները։ Ներսիսյանի խոսքով ռուս խաղաղապահներին ևս ներկայացնելու են Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Հրապարակում ամեն օր ներկայացվելու Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Պետնախարարը նշեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի շրջափակման 215-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը։ 
10:16 - 14 հուլիսի, 2023
Արցախում իրավիճակն օրհասական է․ Արցախի ՄԻՊ

Արցախում իրավիճակն օրհասական է․ Արցախի ՄԻՊ

Արցախում իրավիճակն օրհասական է։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։  «Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։ Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։ Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։ 
17:28 - 12 հուլիսի, 2023
Արցախի իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում. ԱԳՆ ղեկավարը խաղաղապահների մասին |news.am|

Արցախի իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում. ԱԳՆ ղեկավարը խաղաղապահների մասին |news.am|

news.am: 2020թ. պատերազմից հետո շատ բնակիչներ վերադարձան Արցախ, որովհետեւ երաշխավորվում էր կապը Հայաստանի հետ, եւ այն վերահսկվում էր ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ «Ինչպես գիտեք, շնորհիվ ՌԴ միջնորդության հաջողվել է կանգնեցնել ռազմական գործողությունները 2020թ., եւ այդ ծանր պայմաններում անհրաժեշտ էր որոշում ընդունել խաղաղապահներ ուղարկելու մասին։ Դրա համար էլ հստակ չի ճշտվել խաղաղապահ առաքելության մանդատը։ Բայց դա կարեւոր գործոն էր, որը հաշվի առնելով էլ մեր հայրենակիցները ՀՀ-ից վերադարձան Արցախ։ Այդ թվում երաշխավորվում էր կապն Արցախի եւ Հայաստանի միջեւ՝ խաղաղապահների հսկողության ներքո։ Սակայն եռակողմ հայտարարությունների դրույթները չեն կատարվում (Ադրբեջանի կողմից), ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում։ Ինչ վերաբերում է այլ խաղաղապահների ներգրավման հնարավորությանը, ապա դա հնարավոր է միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման արդյունքների հիման վրա։ Հաշվի առնելով ճգնաժամը միջազգային հարաբերություններում՝ գործընթացը հեշտ չէ։ Բայց Արցախի իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում»,- ասել է արտաքին գործերի նախարարը։
14:04 - 06 հուլիսի, 2023