Զախարովան անպատասխան է թողել խաղաղապահների ուղղաթիռների օգտագործման հարցն Արցախին օգնություն հասցնելու գործում |news.am|
14:49 - 20 հուլիսի, 2023

Զախարովան անպատասխան է թողել խաղաղապահների ուղղաթիռների օգտագործման հարցն Արցախին օգնություն հասցնելու գործում |news.am|

news.am: Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հրապարակային հարթությունում, ինչ վերաբերում է մեթոդաբանությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ունի արդյոք ռուսական կողմը Լաչինի միջանցքի շրջափակման հարցում Ադրբեջանի վրա ազդելու հնարավորություն՝ կոչերից բացի, եւ հնարավոր է արդյոք Արցախ հումանիտար օգնությունը հասցնել ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով, որոնք ունեն ռուս խաղաղապահները։

«Ինչ վերաբերում է հումանիտար օգնությանը, ապա, ինչպես հասկանում ենք, միջազգային կառուցվածքի առանձին երկրներ այդ հարցի լուծման տարբեր տարբերակներ են օգտագործում»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել