ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՄԻՊ-ը ԿԳՄՍՆ-ին հարցեր է հղել դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս պահանջների առնչությամբ

ՄԻՊ-ը ԿԳՄՍՆ-ին հարցեր է հղել դպրոցներում երեխաների դիմակ կրելու և մյուս պահանջների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ «Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու տարածման դեմ պայքարն առաջնահերթ կարևորության հարցեր են: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքները, ինչպես նաև սոցիալական մեդիայում տեղ գտած մտահոգությունները՝ դպրոցներում դասերի կազմակերպման վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և նաև երեխաների իրավունքների ապահովման նկատառումով մշտադիտարկում իրականացնելու նպատակով մի շարք հարցադրումներ են ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն: Նախ, Նախարարությունից պահանջվել են դպրոցներում դիմակ կրելու հետ կապված իրավական կարգավորումները կամ ընդունված այլ փաստաթղթեր, ինչպես նաև այնպիսիք, որոնք վերաբերում են սահմանված պահանջների բնույթին ու այդ պահանջներից հնարավոր բացառություններին: Ուղարկված հիմնական հարցադրումներից են նաև՝ արդյո՞ք դպրոցներում դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերաբերելու է նաև ուսուցիչներին. ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը դպրոցում երեխաների, ինչպես նաև ուսուցիչների կողմից դիմակ կրելու պահանջի պահպանման նկատմամբ և ինչպե՞ս է դա իրականացվելու՝ ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Նույն հարցադրումն արվել է նաև համաճարակային մյուս կանոնների պահպանման առնչությամբ (ձեռքերի ախտահանում և այլն). դասերի ընթացքում դիմակ կրելու պահանջը սահմանելուն ի՞նչ մասնագիտական, այդ թվում՝ մանկավարժական ու բժշկական քննարկումներ կամ ուսումնասիրություններ են նախորդել և ի՞նչ արդյունքներ են դրանք ունեցել. դասերի ընթացքում երեխաների դիմակ կրելու պահանջը սահմանելիս միջազգային ի՞նչ պահանջներ կամ փորձ է հիմք ընդունվել, արդյո՞ք իրականացվել են այդպիսի ուսումնասիրություններ. արդյո՞ք առաջանալու են իրավական հետևանքներ այն երեխաների նկատմամբ, ովքեր չեն պահպանում դիմակ կրելու պահանջը, եթե այո, ապա  ի՞նչ հետևանքների կամ, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է խոսքը, և կոնկրետ ու՞մ նկատմամբ են դրանք կիրառվելու. ի՞նչպես է ապահովվելու այն երեխաների կրթության իրավունքը ովքեր դիմակ չեն կրում կամ չեն պահպանում դիմակ կրելու պահանջը. արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ կամ արդյո՞ք դա պարտավոր են լինելու ապահովել ծնողները:  Այս առնչությամբ, Պաշտպանն արձանագրում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դասերն անցկացվելու են 6-օրյա աշխատանքային ռեժիմով, ինչպես նաև առկա է օրվա ընթացքում որոշակի հաճախականությամբ դիմակները փոխելու անհրաժեշտություն: Հաշվի առնվելու՞ են, օրինակ, դիմակների տեսակները, որոնք երեխան կրում է. արդյո՞ք նախատեսվելու են դասերի ընթացքում դիմակ կրելու պարտադիր պահանջից բացառություններ՝ հիմք ընդունելով, օրինակ, երեխայի առողջական վիճակը և նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցը լուծվելու է ընդհանուր կարգավորումների ուժով, թե առկա են հատուկ կարգավորումներ նախատեսված երեխաների համար. դիմակ կրելու պարտադիր պահանջի սահմանման պայմաններում արդյո՞ք հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հարցը, օրինակ, ներառական կրթություն ապահովող դպրոցներում: Օրինակ, այդպիսի հարց է առաջ գալիս՝ կապված լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, որոնց հաղորդակցությունը տեղի է ունենում ժեստերի լեզվի, այդ թվում՝ առավել հաճախ հենց դիմախաղի միջոցով. ինչպե՞ս են կազմակերպվելու ընդմիջումները: Հարցադրումները ներառում են նաև հարցեր, որոնք վերաբերում են համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:10 - 20 օգոստոսի, 2020
Կրթության ոլորտի փորձագիտական խումբը կաղել է․ արմատական փոփոխություններ չեն արվել․ Սոֆյա Հովսեփյան

Կրթության ոլորտի փորձագիտական խումբը կաղել է․ արմատական փոփոխություններ չեն արվել․ Սոֆյա Հովսեփյան

Վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու: Նախարարի հետ տեղի ունեցած հանդիպման և կրթական ոլորտում առկա խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին Infocom.am-ը զրուցել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Պատգամավորը նշեց, որ հանդիպման ժամանակ խոսել են արդեն կատարված աշխատանքների, անելիքների մասին, ինչպես նաև բոլոր այն հարցերի, որոնց հիմնական պատասխանատուն կրթության պետական լիազոր մարմինն է։ Խոսելով սեպտեմբերի 15-ից վերսկսվող դասապրոցեսների և դրանից բխող հնարավոր խնդիրների մասին, Ստեփանյանն ասաց․ «Այն, որ համավարակի տեմպն ամառվա ընթացքում նվազեց և այսօր թվերը մեզ բավականաչափ լավատես լինելու հիմքեր են տալիս, արդեն ազդակ էր, հնավարություն, որ մենք կարող ենք նոր ուսումնական տարին սկսել առանց հեռավար կրթության։ Սա արդեն, կարծում եմ, շատ լավ նորություն էր բոլորի համար, բոլոր շահառուների՝  այդ թվում նաև մեզ համար։ Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրուսը դեռ վերջնականապես չի լքել մեզ և մեր տարածաշրջանը, պետք է հնարավորիս գործադրենք ամեն ջանք, որպեսզի կարողանանք պահպանել գոնե այս վիճակը, տեմպերը չմեծացնենք»։ Ստեփանյանն ընդգծեց, որ բոլորի համար հասկանալի է՝ այս գործընթացը ենթադրում է որոշակի ջանքեր, խստացումներ, սահմանափակումներ։ Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ արձագանքներ, առաջարկներ են եղել, որ գոնե առաջին կուրսեցիների համար դասերը սկսվեն ոչ հեռավար, մյուսնեի դեպքում դեռևս կարելի է որոշակիորեն տարբերակել, կամ ունենալ խառը կամ համակցված մոտեցում, քանի որ որոշ ֆակուլտետների որոշ դասընթացներ հնարավորություն կտային դասերը իրականցնել առցանց։ Սակայն, ինչպես նկատեց Ստեփանյանը, կան մի շարք մասնագիտություններ, որոնց դեպքում դասախոսի և բուհական միջավայրի առկայությունը պարտադիր է։ Պատգամավորն ընդգծեց, որ պետք է հնարավորինս բալանասավորված մոտեցում դրսևորվի։ «Վերջին մի քանի օրերին ես ինքս էլ համացանցում հանդիպեցի կրթության ոլորտի որոշ փորձագետների մտահոգություններին, որ ամսի 15-ից հանրակրթական դպրոցները բացվելուն զուգահեռ շրջաբերականի այս կամ այն կետերը մտահոգություններ են առաջացնում՝ թե՛ ուսուցիչների, և թե՛ ծնողների շրջանում։ Ի զարմանս ինձ՝ նախարարությունից դեռ որևէ շրջաբերական  չի գնացել, այս ամենը դեռ մշակման փուլում է, որպեսզի հնարավորինս չեզոքացնենք համավարակի տարածման բոլոր հնարավորությունները։ Մի բան հստակ է, և դա մենք ասել ենք անցած տարվա ապրիլից և այսօր էլ կամրապնդենք, որ դպրոցի տարրական հատվածը միանշանակ չի կարող լինել հեռավար»,- հավելեց Ստեփանյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրների առաջ կանգնեց կրթական համակարգը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, և ի՞նչ դժվարություններ են լինելու, երբ վերսկսվեն դասերը, պատգամավորը պատասխանեց, որ  ամբողջ աշխարհը՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը,  աննախադեպ վիճակում է, երբ մի կողմից խնդիր կա՝ ամեն գնով պահպանել քաղաքացիների առողջությունը, իսկ մյուս կողմում ամենատարբեր ոլորտներն են, այդ թվում՝ կրթությունը։ Ստեփանյանի խոսքով՝ այս գործընթացքում շատ կարևոր է հստակ բալանսավորումը և առաջնայնության ընդգծումը․ «Առաջնայինը՝ ցանկացած պարագայում քաղաքացիների առողջությունն է, և՛ ԱՀԿ-ն, և՛ մեր առողջապահական բոլոր կենտրոնները խոսում են այն մասին, որ աշնանը, ամենայն հավանականությամբ, հնավոր է՝ համավարակի երկրորդ փուլ սկսվի, որոշ մասն էլ պնդում է, որ չի կարելի դա անվանել երկրորդ ալիք, պարզապես որոշ հաստատությւոնների բացման հետ կապված՝ կարող ենք վիրուսը ակտիվորեն շրջանառել հասարակության շրջանում, և դրա հիմնական փոխանցողները կարող են հանդիսանալ դպրոցականները, նրանց ծնողները, որոնք անընդհատ ուղեկցում են երեխաներին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան երեխաների մեջ է, քանի որ բոլոր տվյալները և վիճակագրությունը ցույց է տալիս, որ  երեխաները գրեթե չեն վարակվում, կամ շատ թեթև են տանում, այլ այն, որ երեխաները լինելու են վարակի փոխանցողը, իսկ ուսումնական հաստատություններում ունենք խոցելի խումբ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող, 65 տարկանից բարձր ուսուցիչներ ու դասախոսներ»,- ընդգծեց Ստեփանյանը։ Վերջինիս կարծիքով՝ նախարարությունն այստեղ  նույնպես անելիք ունի և բավականին զգույշ պետք է լինի։ Պատգամավորը տեղեկացրեց, որ հանրակրթական դպրոցներից արդեն հավաքում են քրոնիկ հիվանդություններ ունեցող ուսուցիչների տվյալները, որպեսզի նրանց համար առանձին պայմաններ ստեղծվեն, թե ինչպիսի՝ դեռ հստակ չէ։ «Ցանկացած նյուանս ու մանրուք հաշվի է առնվում, որպեսզի ոչ մի դեպքում կրթական պրոցեսի մեկնարկը որևէ կերպ բացասական  չանդրադառնա հանրության առողջության վրա։ Մյուս կողմից՝ մենք ունենք խնդիր՝ կրթության շարունակականության մասով, որովհետև մի շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է առաջին դասարանցիներին հեռավար սովորեցնել տառերը, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է 2-րդ-3-րդ դասարանցիներին հեռավար սովորեցնել տեքստ կարդալ և վերլուծել։ Մյուս կողմից էլ՝ մենք ունենք հիմնական դպրոց, որը խիստ կարևոր է հանրակրթության մեջ, հետևաբար մենք պետք է  կրթության շարունակականությունը բոլոր մակարդակներում սկսենք քիչ-քիչ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դասերը գոնե կիսով չափ կամ միայն ավագ դասարաններում լինեն հեռավար»,- ասաց մեր զրուցակիցը։ Խոսելով կրթական համակարգում առկա մնացյալ խնդիրների մասին, պատգամավորը նշեց, որ այն պահից, երբ համավարակն ավարտվի կամ դրա տեմպերը նվազեն և մենք կարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին, չեն լինի  այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են հասարակության, իշխանության  և պատկան մարմինների առջև։ Պատգամավորի համար առաջնային խնդիրներից է ուսուցիչների վերապատրաստումը․ «Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք ուսուցիչների սերդնափոխություն, ունենք մեծ թվով նոր ուսուցիչներ, իսկ փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթությունը դեռևս բավարար չափով հմտությունների և կարողությունների մակարդակ չի ապահովում՝ դպրոցում դասավանդելու համար։ Կարևորում եմ դասղեկների վերապատրաստումները, արտադադասարանական և արտադպրոցական միջոցառումները, ինչպես նաև ամենատարբեր էքսկուրսիաները՝ սկսած  թեմատիկ թանգարանային էքսկուրսիաներից, պատկերասրահներից, մինչև բնության գիրկ։ Դպրոցում  կրթությունը այնպիսի մի գործընաց է, որտեղ չի կարելի անտեսել կամ առավելություն տալ որևէ գործընթացի, քանի որ այն ամբողջական պրոցես է, և դրվագային մոտեցումները նպատակային չեն, բայց, այնուամենայնիվ, ուսուցիչների վերապատրաստումն ինձ համար առաջնային է»,- եզրափակեց Ստեփանյանը։ Թեմայի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը համոզմունք ունի, որ կրթական համակարգում առկա են բազմաթիվ խորքային խնդիրներ։ Հովսեփյանի խոսքով՝ անհրաժեշտություն կա հստակ  ռազմավարություն մշակել և այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում՝ դրանք համակարգը կհասցնեն կրիտիկական վիճակի։ Ըստ պատգամավորի՝ ասօր արդիական խնդիրներից մեկը դպրոցներում դասապրոցեսի կազմակերպումն է․  «Դասերի մեկնարկն իր հետ շատ խնդիրներ է առաջ բերում, օրինակ, թե ինչպես պետք է փոքր դպրոցների ֆինանսավորումը կազմակերպվի՝ ֆինանսական բացեր ունենալու պարագայում, մեծ դպրոցներում, եթե պետք է դասարանները բաժանվեն մի քանի խմբի, ինչպես են վճարվելու ուսուցիչները և այլն։ Սրանք մի շարք հարցեր են, որոնք առաջ են գալու, և արդյոք պետությունը պատրա՞ստ է հավելյալ վճարել ուսուցչին, եթե վերջինս ունենա հավելյալ ծանրաբեռնվածություն։ Շատ հարցեր կան, որոնք անրաժեշտ  է բարձրաձայնել»։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք բարձրագույն ուսումնական հաստատությունները նույնպե՞ս պետք է բացել, արդյոք առցանց ուսուցումը չի՞ վնասում բուհական համակարգին, պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, բուհական կրթության դեպքում առցանց կրթությունը  բացարձակ որևէ  խնդիր չի կարող առաջացնել, ավելին՝ շատ ավելի նպատաստավոր կարող է լինել՝ տալով հնարավորություն ավելի խորքային ուսումնասիրություններ, հետազոտական աշխատանքներ իրականանցել։ «Այնպես չէ, որ ուսանողը հիմա պետք է գնա բուհ, դասախոսները խորհրդային ժամանակների նման թելադրեն լեկցիաները, որ հետո իրենք գան նստեն կարդան։ Այնուամենայնիվ, հիմա շեշտը դրված է ուսանողի կրթության վրա։ Հեռավար կրթությունը նույնսիկ կարող է խթան լինել և ոչ թե խանգարել։ Վերջապես պետք է նկատել, որ աշխարհի շատ երկրներ նախընտրում են և գերադասում են հեռավար կրթությունը, և մենք նույնպես հնարավորություն ենք ունենում բազմաթիվ դասապրոցեսների մասնակցել՝ աշխարհի տարբեր երկրների տարբեր բուհերում և ոչ մի խնդիր չի առաջանում։ Խնդիր կլինի, եթե մենք ունենանք հեռավար կրթություն հանրակրթական համակարգում, մասնավորապես՝ տարրական դասարաններում»,- հավելեց Հովսեփյանը։  Խոսելով ԿԳՄՍ նախարարության իրականացրած փոփոխության մասին, որով համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմից հանվեցին պատգամավորները, Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ փոփոխության նպատակն էր ապաքաղաքականացնել բուհական համակարգը։ Պատգամավորը նշեց, որ սրա վերաբերյալ խնդիր չի տեսնում, բայց  միևնույն ժամանակ կարծում է, որ  հանրային կարծիքի բաժինը դուրս է մնում այս պարագայում, քանի որ պատգամավորն ընտրված է հանրության քվեով և ներկայացնում է հանրության կարծիքը։ «Եթե այս տեսանկյունից նայենք, այդքան էլ կողմ չեմ, թերևս անհրաժեշտություն կար ուշադրություն դարձնել բոլոր կողմերից, ներգրավել բոլոր խմբակցություններից պատգամավորների, որպեսզի մեկ կամ երկու իշխանական պատգամավորներով չպայմանավորվի ամբողջ պատկերը։ Երկրորդ առումով էլ շատ ճիշտ է, որովհետև մենք անցյալում ունեցել ենք խնդիր՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ներգրավվածությամբ և ամբողջ բուհերի քաղաքականացված լինելու առումով։ Անցյալի փորձի վրա հենվելով՝ այո՛, պետք է միանշանակ պահանջեինք, որ պատգամավորներին դուրս բերեն խորհուրդներից, իսկ այս նոր փորձին նայելով՝ միանշանակ անհրաժեշտ է, որ հասրակական քվեն պատգամավորի մանդատով ներկայացված լինի։ Չեմ կարծում, թե հարցը անվերադարձ խնդիր է դառնալու, եթե հետագայում հասկանան, որ անհրաժեշտություն կա կրկին փոփոխություն անելու, կարող են փոխել»։ Սոֆյա Հովսեփյանն օրերս իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Երևանի՝ Աղբալյանի եւ Պուշկինի դպրոցների ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ դասերի վերսկսման գործընթացին զուգահեռ՝ այդ դպրոցներում առաջանալու են մի շարք խնդիրներ։ Մեր զրույցում պատգամավորն ասաց, որ նախարարությանն առաջարկել է ուսումնասիրել խնդիրը։ Նրա խոսքով՝ դպրոցները նույնպես պետք է ունենան այնքան ազնվություն, որ խնդիրների մասին խոսեն, որպեսզի  որևէ երեխայի ճակատագրի հետ խաղ չարվի։ Հովսեփյանը նշեց, որ դպրոցների գերծանրաբեռնվածության հարցը ոչ միայն լուծված չէ, այլ անգամ պատշաճ  քննարկված չէ։  «Այդ դպրոցների նախկին խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Առաջին խնդիրը լիցենզիայի սահմանափակումների բացակայությունն է, ինչո՞ւ պետք է մի դպրոցը լինի երկհերթ՝ չունենալով շենքային պայմաններ, այս խնդրի մասին խոսենք բոլորս, բայց մենք երբեք չունենաք մեկհերթանոց, որովհետև նորից առաջին դասարան է ընդունվում 250 երեխա։ Այսինքն, որքան դպրոցը ունի հնարավորություն, այդքան երեխա վերցնի և մեկ հերթով պարապի։ Նոր ընդունվողների քանակը կարելի է սահմանափակել։ Կամաց-կամաց մարեն այդ երկրորդ հերթը, դարձնեն մեկ հերթ և ամեն ինչ արվի այդ դպրոցի հնարավորությունների սահմանում։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, կենտրոն համայնքի թիվ մեկ դպրոցը, որը հեռու է Աղբալյան դպրոցից մի քանի մետր, ունենա թերծանրաբեռնվածություն, և այսպես մի քանի այլ դպրոցներ, իսկ այդ դպրոցը գերծանրաբեռնվածություն, և որքան էլ փորձեն, չեն կարող հազմել, թե կրթությունը շատ ավելի լավ է կազմակերպվում, որովհետև, եթե դպրոցը փոքր է, չի նշանակում, որ կազմակերպումը վատն է։ Ասեմ ավելին, 10-15 երեխայի դեպքում ուսուցիչն ավելի հեշտ ու նվիրված է աշխատում, քան գերծանրաբեռնվածության դեպքում, պարզապես ուսուցիչն է վատ վարձատրվում և հնարավորությունները մի քիչ ավելի քիչ են՝ գեղեցիկ միջոցառումներ անելու, ներդրումներ անելու և այլն։ Բնական է, որ եթե պետությունն էլ ուշադրություն չի դարձնում՝ որպես փոքր ու կարիքավոր դպրոց, մյուսները պետք է աճեն ու անընդհատ լինեն պատշաճ վիճակում, քանի որ ունեն բարձր ֆինանսավորում, իսկ մնացածն այդպես էլ մնան, ծնողի համար էլ մոտվացիա չլինի։ Միայն փոքր դասարանը և լավ մանկավարժը շատ քիչ են ծնողի համար, որ երեխային տանեն այդ դպրոցը, նրանք ավելի շատ նայում են պատերին, պետքարանին, որոնք նորմալ են այս պարագայում, բայց չեն նայում կրթության որակին»։ Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ՝ փորձագիտական խումբը կաղել է՝ ծառի կեսը պահպանվել է, արմատն ու գլուխը չկան, ուրեմն արմատական փոփոխություն չի արվել․ «Ցավով եմ ասում, որ փոձագիտական խումբը կաղել է, խորհրդատվության առումով շատ է կաղել։ Շատ հեշտ է այսօր մեղադրելը փոխնախարարին, որ այսինչ բանը չեն անում։ Վարձատրում են փորձագետին և հանրակրթության վարչությանը, որոնք պարտավոր են ուսումնասիրություններ անել, ներկայացնել, որպեսզի ըստ դրա որոշումներ կայացվեն, այդ ուսումնասիրություններն այնքան կիսատ-պռատ են արվում, որ որևէ նորմալ որոշում չի կայացվում։ Այստեղ ես չեմ էլ կարող մեղադրել, որովհետև եթե մեկ կամ երկու անգամ սխալվել են, ապա իրենք ինչո՞ւ են շարունակում աշխատել այդտեղ։ Իրապես  այս ամենի նպատակն է արմատական փոփոխություններ անելը, բայց ոլորտի մասնագետները, այդ փորձագետ կոչվածները դեռևս ոչ մի որակով առաջարկ չեն արել։ Այո՛, շատ փառահեղ փոփոխություն է, որ բուհ ընդունվեն առաջին հայտով, բայց ե՞րբ է դիմորդն իմանում այդ մասին, այն ժամանակ, երբ արդեն լրացնում է հա՞յտը։ Այսինքն՝ չնայած՝ այդ փոփոխությունները կարևոր են, սակայն ոչ ճիշտ ժամանակին իրականացվեցին, այդ պատճառով նման խնդիրներ առաջացան»։ Պատգամավորը վստահեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շղարշ չեն գցում կառավարության աշխատանքի կամ թերացումների վրա, այլ փորձում են բարձրաձայնել բոլոր խնդիրները։  Ասպրամ Փարսադանյան
15:15 - 20 օգոստոսի, 2020
Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել: Այս մասին Հայրապետյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։ Առաջին առաջարկը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ աշխատելու համար պահանջների վերանայմանը՝ ուսուցչի՝ համակարգ մուտք գործելու ընթացակարգի պարզեցման նպատակով, որի համաձայն դիտարկման են ներկայացվում նոր մոտեցումներ: Մասնավորապես՝ առաջարկվում է բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար և բարձրագույն մասնագիտական հաստատությունում սովորող կամ արդեն  բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց  թույլատրել  պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ որոշակի ժամկետում  մանկավարժի որակավորում ձեռք բերելու պայմանով: Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ առաջարկը միտված է  հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը և մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը: Հանձնաժողովի նախագահի երկրորդ առաջարկով նախատեսվում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով: Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով: «Այս համատեքստում սկսվում են կիրառվել կրեդիտային համակարգի գործիքները: Աշակերտները ստանալու են հնարավորություն՝ ընտրելու իրենց ուսումնական հաստատության հետ համագործակցող այլ ուսումնական հաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա եղանակով և կուտակել այդ առարկաների համար համապատասխան կրեդիտները, որոնք ճանաչվելու են իրենց հիմնական կրթական հաստատության կողմից: Առաջարկել եմ նաև կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավել ուսումնական հաստատությունների աշակերտ: Սույն առաջարկն էլ նպատակաուղղված է աշակերտներին՝ անկախ բնակության վայրից, տրամադրել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:  
19:46 - 19 օգոստոսի, 2020
Ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար ԿԳՄՍ նախարարը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին սեպտեմբերի 1-14-ը կամավոր մեկուսանալ

Ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար ԿԳՄՍ նախարարը կոչ է անում աշակերտներին և ուսանողներին սեպտեմբերի 1-14-ը կամավոր մեկուսանալ

Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և ամենասկզբից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:
13:40 - 18 օգոստոսի, 2020
Դասապրոցեսը կվերսկսվի նաև բուհերում․ Արայիկ Հարությունյան

Դասապրոցեսը կվերսկսվի նաև բուհերում․ Արայիկ Հարությունյան

Բուհերը նույնպես կբացեն դռները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։  «Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից: Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ: Սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»,- գրել է Հարությունյանը:
19:07 - 17 օգոստոսի, 2020
ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին

ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կարծիքով՝ ԿԳՄՍՆ-ի՝ Դիանա Գալոյանի գիտական աստիճանի պահպանման վերաբերյալ որոշումը հնարավոր է դիտարկել դատական կարգով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գոգյանն ասաց, որ կհետաքրքվեն նաև, թե արդյոք հնարավո՞ր է կառավարությունը բողոքարկի այս որոշումը, որովհետև այն շատ սխալ և խոցելի է․ «Ընթացքի վերաբերյալ, ինչպես ասացի, նախարարից ստացել էինք գրություն՝ «Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։ Այսինքն, եթե սա դիտարկում ենք որպես նախարարից ստացած հստակ հանձնարարական, և եթե այն չկատարեինք, ապա մենք, և կոնկրետ ես կլինեի հանցավոր անգործության մեղավոր։ Մենք կատարել ենք նախարարի հանձնարարականը, այլ բան, թե դրանում ում են նկատի ունեցել՝ տիկին Դիանա Գալոյանի՞ն, թե՞ մեկ այլ անձի։ Ես՝ որպես գիտնական, կարող եմ ասել, որ կան բազմաթիվ բարձրաստիճան գիտական պաշտոններ զբաղեցնող անձիք, որոնց դոկտորական ատենախոսությունները շատ անորակ են և գիտականորեն իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Ես երբևէ թույլ չեմ տվել մեկնաբանել, քանի որ սա իմ կարծիքն է։ Եւ այդ մարդիկ, որոնք հիմա գիտական հիմնարկներ, բուհեր են ղեկավարում, ունեն շատ թույլ գիտական արդյունք և փաստացի գիտնական չեն, բայց քանի որ ԲՈԿ-ի գործառույթներից դուրս է այդ ամենին գնահատական տալը, ես համբերատարորեն լռում եմ և պարզապես հույս ունեմ, որ մի օր նրանց փոխարեն կգան իսկապես վարչարար, ակտիվ գործունեություն ծավալող ղեկավարներ, որոնք բուհական համակարգը կհանեն այս վիճակից»։ Ինչ վերաբերում է գրագողությանը՝ Սմբատ Գոգյանը վերահաստատեց, որ սրա դեմ պայքարը ԲՈԿ-ի անմիջական պարտականությունների մեջ է, որովհետև, եթե իրենք թողնում են, որ գիտական կառույցներում լինեն գրագող ղեկավարներ, ապա ԲՈԿ-ն ինչպե՞ս կարող է բեկանել ատենախոսությունները, որոնց մեջ կա գրագողություն․ «Մինչդեռ մենք անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք բարձրաձայնել է հանրությունը, և կոնկրետ ունենք վարչապետի անունից հանձնարարական։ Ե՛վ Ռուբեն Հայրապետյանի, և՛ Դիանա Գալոյանի, և՛ Գագիկ Գալստյանի դեպքում մենք ունեցել ենք վարչապետից նախարարությանն ուղղված հանձնարարություն, որոնց էլ նախարարությունը ընթացք է տվել։ Կոնկրետ Հայրապետյանի և Գալստյանի դեպքում գրությունները մակագրվել են ԲՈԿ-ին, իսկ Գալոյանի դեպքում նախարարության ռեսուրսներով է այդ ամենն իրականացվել։ Արդեն երեք ամիս է՝ բարձրաձայնել եմ մի խնդիր, բայց ոչ մեկից դեռ պատասխան չեմ ստացել, թե արդյոք նորմա՞լ է, որ մարդու դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողովում ներգրավված են թեկնածուականի գիտական ղեկավարը, նրա մենագրության համահեղինակը և այդ պահին նրա հետ գրանտային, համատեղ ֆինանսական գործունեություն ծավալող թիմի անդամը։ Այս հարցերի պատասխանը չունեմ, դա իհարկե գիտական էթիկայի խնդիր է, և ԲՈԿ-ը հետևում է գիտական էթիկայի կանոններին»։  Այն հարցին, թե արդյոք Գոգյանը հանդիպե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԲՈԿ նախագահը պատասխանեց․  «Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասություններ, որոնք գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետն ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման, զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի։ Բնականաբար, լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Բայց այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է, և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա։ Պարբերաբար վարչապետի օգնականների և խորհրդականների միջոցով փորձում եմ հիշեցնել վարչապետին այս հարցի մասին»։ Օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք այս ամենը Գալոյանի հանդեպ ունեցած անձնական վերաբերմունքի դրսևորում չէ՞, Գոգյանը նշեց, որ եթե ունենար անձնավորված վերաբերմունք, չէր գրի ազաման դիմում, որից հետո, քանի որ վարչապետը չի ստորագրում այն, ինչ-որ քայլեր կձեռնարկեր։ «Ես, լինելով բավականաչափ խելամիտ անձնավորություն, հակառակը՝ կկայացնեի իմ որոշումները, հետո նոր կհեռանայի աշխատանքից։ Ես չէի պատկերացնում, որ մայիսի 14-ին, գրելով աշխատանքից ազատման դիմում, շարունակելու եմ աշխատանքի գալ մինչև այս պահը։ Պետք է միայն մի բան փաստել, որ տիկին Գալոյանը որևէ բովնադակային առարկություն չի ունեցել իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ»,- եզրափակեց Գոգյանը։
18:10 - 17 օգոստոսի, 2020
ԲՈԿ-ը գիտական աստիճանից  կզրկեր  նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե  ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ-ը գիտական աստիճանից կզրկեր նաև Ռուբեն Հայրապետյանին, եթե ժամանակ ունենար, իսկ ԿԳՄՍՆ ունեցել է և այդ քայլը չի կատարել․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պատասխանում է կառույցին առնչող մի շարք հարցերի։ Մասնավորապես ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված հայտարարությանը, որով ասվում է, որ  ՀՊՏՀ  նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվում է։ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում  մասնավորապես ասաց․  «Այսօր կեսօրին հրապարակվեց հայտարարություն, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է վարչական բողքները և վերականգնել է Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը։ Ես կարիք եմ զգում, որ լուսաբանեմ ձեզ։ Մինչ այս պահը երբեք ուղիղ եթեր չեմ արել, փորձել եմ կատարել իմ գործը և միայն երբեմն ֆեյսբուքյան գրառումների միջոցով եմ որոշ բաներ մեկնաբանել, բայց այժմ կարծում եմ, որ կարիք կա մեկնաբանության։ Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին մի քանի շաբաթներին, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին՝ դոկտորի գիտական աստիճանից, և ասեմ, որ վարչական վարույթը բավարարող 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված է։ Այսինքն մեկնաբանվում է, որ Սմբատ Գոգյանը  ռեկտորի մի նախկին թեկնածուին արդարացնում է, մյուսին՝ մեղադրում։ Դրանք հերքելու համար, պազապես մի բան կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի համանախագահն եմ եղել, և ասել ենք, որ կան արտագրություններ։ Մնացածի վերաբերյալ հիմա մի փոքր ավելի մանրամասն, ավելի իրավական մեկնաբանություններ կտամ։ Երբ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը պարզեց, որ Ռուբեն Հայրաետյանի ատենախոսության հետ կապված կան խնդիրներ, դա 2019 թվականի օգոստոսի 23-ն էր, կարծես թե։ Դրանից հետո նախարարությունում այսպես ասած՝ խոսակցություններ էին գնում, որ ԲՈԿ-ը պետք է զրկի Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից, և իրվաբանական վարչությունը ոչ մի հստակ բան չէր ասում։ Ստիպված գրություն պատրաստեցինք, ուղարկեցինք պարոն Արայիկ Հարությունյանին, որն էլ այն ուղարկեց  Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Գրությունն ուղարկեցինք դեկտեմբերի 9-ին և  դեկտեմբերի 26-ին պարոն Բադասյանից ստացանք պատասխան, որ ԲՈՀ-ը եղել է վարչական մարմին, նրա բոլոր հրամանները վարչական ակտեր են և ԿԳՄՍՆ-ն, որպես Կրթության և Գիտության նախարարության իրավահաջորդ իրավունք ունի ԲՈՀ-ի և ԲՈԿ-ի բոլոր հրամանները չեղյալ համարել։ Դա նշանակում էր,որ ԿԳՄՍՆ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել, ուսումնասիրել գործը և որոշում կայացներ՝ Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից զրկելու  վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ։ Հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում ուղարկվեց պարոն Բադասյանին, թե արդյո՞ք ԲՈԿ-ը կարող է չեղյալ համարել իր ակտերը, դրա պատասխանը եկավ փետրվարի 10-ին, որ սկզբունքորեն այո՛, ԲՈԿ-ը նույնպես կարող է չեղյալ համարել ԲՈԿ-ի կայացրած ակտերը։ Արդարադատության  նախարարության կողմից տրված այս պատասխանը ինձ է ուղարկվել փետրվարի 19-ին, իսկ ուղեկցող նամակում պարոն Հարությունյանը ինձ է գրել բառացիորեն հետևյալը՝ «Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին օրենքով», սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։ Սա ստանալուց հետո, բնականաբար, ուսումնասիրել ենք «Վարչարարության մասին օրենքը», իսկ այնտեղ գրված է, որ խախտումը բացահայտելու դեպքում, որը վարչական որոշումը չեղյալ համարելու հիմք է տալիս՝ վարչական մարմինը պարտավոր է վեց ամսվա ընթացքում հարցուել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ այս գրությունը մենք ստացել ենք փետրվարի 19-ի ն և իմացել ենք, որ ԲՈԿ-ը  իրավունք ունի զրկել գիտական աստիճանից։ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության փաստերը հրապարակվել էին օգոստոսի 23-ին, եթե դրան գումարենք 6 ամիս, ստանում ենք փետրվարի 23-ը։ Այսինքն դրա համար ունեցել ենք 4 օր, որոնցից երկուսը եղել են ոչ աշխատանքային։ Բնականաբար այդ երկու օրում հնարավոր չէր լինի հարուցել վարչական վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում։ Այդ պատճառով ԲՈԿ-ը դա չկարողացավ անել, իսկ դեկտեմեբրի 26-ից ԿԳՄՍՆ-ն գիտեր, որ որպես ԲՈԿ-ի վերադաս մարմին կարող էր և պարտավոր էր նույնիսկ նախաձեռնել այդ քայլերը, բայց դա չի կատարել։ Ինչո՞ւ, որովհետև իմ կարծիքով այդտեղ կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ այս շղթայաձև պրոցեսը կարող է ջարդվել շատ այլ մարդկանց վրա և միգուցե որոշ մանրամասներ նրանք չեն էլ  հայտնել նախարարին և երկրորդ գրությունն են ուղարկել պարոն Բադասյանին, և փորձել էին ցայտնոտային  իրավիճակում դնել  ԲՈԿ-ին, որպեսզի  մենք կատարեինք սխալ որոշում, սակայն մենք դա չարեցինք։ Այդ գրությունը ստանալուց հետո ԲՈԿ-ը փետրվարի 26-ին նամակ է ուղարկել նախարարին, խնդրելով՝ կազմակերպել նախարարի, աշխատակազմի ղեկավարի, իմ, գիտության կոմիտեի նախագահի, համապատասխան ոլորտը կարգավորող փոխնախարարի և իրավաբանական վարչության պետի հետ, որպեսզի կարողանայինք ուսումնասիրել բոլոր մանրամասները, որոնք թույլ կտային բոլոր վարչական վարույթներն իրականացնել հավուր պատշաճի և գրագետ կերպով։ Տեղյակ եմ պահում ձեզ, որ փետրվարի 26-ի մեր նամակը մակագրվել է Գրիշա Թամրազյանին և առ այսօր ո՛չ մերժվել էայդ հանդիպման իրականացումը, ո՛չ էլ այն տեղի է ունեցել։ Այսինքն, եթե այդ գրությանն ընթացք տրվեր, ապա մարտ- ապրիլ ամիսներին կարելի էր ամեն ինչը կազմակերպել և սկսել գիտական աստիճաններից զրկելու պրոցեսը, բայց, քանի որ ԿԳՄՍՆ համապատասխան աշխատողները, այդ թվում իրավաբանական վարչությունը, փոխնախարարը չեն ձեռնարկել, հետևաբար այդ պրոցեսը չի գնացել։ Երբ Ռուբեն Հայրապետյանին աստիճանից զրկելու ժամկետը տեսականորեն լրացել էր փետրվարի 23-ին, դրանից հետո միայն դատական կարգով, միայն դատարանների միջոցով կարող էր  այդ գործընթացը տեղի ունենալ, ԲՈԿ-ը կենտրոնացավ  հաջորդ ակտիվ դեպքին՝ դա Դիանա Գալոյանի դեպքն էր, ուրիշ այլ դեպքեր, երբ եղել են 2018-2019 թվականներին, դրանց ժամկետն անցել է և անցել է այն պատճառով, որ այդ ժամանակ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը չի կարողացել հստակ պատասխան տալ այդ հարցին և գիտական աստիճանից զրկելու հնարավորության մասին միակ պատասխանը ստացվել է 2019 թվականի դեկտեմբերին, երբ հարցում ենք ուղարկել պարոն Բադասյանին։ Սա այն է ինչ կարող ենք ասել այն հարցի հետ կապված, այսինքն այն հիմքը,  թե Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը վերականգնվել է մասնավորապես այն պատճառով, որ ԲՈԿ-ը խտրական է վերաբերվել իր անձի հանդեպ, ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ ԲՈԿ-ը կզրկեր Ռուբեն Հայրապետյանին նույնպես, եթե ունենար այդ ժամանակը, սակայն ԲՈԿ-ն այդ ժամանակը չի ունեցել, իսկ ԿԳՄՍՆ-ն ունեցել է և այդ քայլը չի կատարել»։
17:01 - 17 օգոստոսի, 2020
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

Դ. Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասինԲարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին: Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են: ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ:
16:10 - 17 օգոստոսի, 2020
Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը դատարանը վարույթ է ընդունել, մյուսը՝ ոչ |pastinfo.am|

Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը դատարանը վարույթ է ընդունել, մյուսը՝ ոչ |pastinfo.am|

pastinfo.am: Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել, մյուսի՝ վարույթ ընդունելը մերժել։  Ընդունելության կարգի փոփոխության հետևանքով մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհեր։ Նրանք պնդում են, որ տեղեկացված չեն եղել կարգի փոփոխության մասին, հակառակ դեպքում՝ հայտը լրացնելիս հաշվի կառնեին, որ անցողիկ է լինելու միայն առաջին հայտը։ Նրանք իրենց իրավունքները վերականգնելու համար երկու հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։ Հայցադիմումներից մեկով հայցվոր կողմը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 21-ին ընդունված կառավարության որոշումը, որով ընդունելության նոր կարգ է սահմանվել։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 4-ին։ Նույն օրն այն մակագրվել է, իսկ օգոստոսի 7-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, կազմով դատավորներ՝ Արթուր Ծատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռուզաննա Ազրոյանի, Արծրուն Միրզոյանի, վարույթ է ընդունել հայցադիմումը։ Օգոստոսի 4-ին Վարչական դատարան էր մուտքագրվել երկրորդ հայցադիմումը, որով հայցվոր կողմը պահանջում էր հայցվորների նկատմամբ կառավարության 2012թ ապրիլի 26-ի որոշումը կիրառելուն պարտավորեցնել։ Միևնույն ժամանակ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Վարչական դատարանը՝ նախագահությամբ Արգիշտի Ղազարյանի, մերժել է հայցադիմումի վարույթ ընդունելը։
14:38 - 15 օգոստոսի, 2020
Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը: Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով՝ Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Տարրական ուսուցում, Հայոց լեզվի և գրականության դասավանդում, Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում, Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:  Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:
13:29 - 15 օգոստոսի, 2020
Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվի․ ԿԳՄՍՆ

Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվի․ ԿԳՄՍՆ

Հանրակրթության նոր չափորոշիչներով դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն կներդրվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունից: «Առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա՝ ԲՏՃՄ (STEM) բնագավառում։ Հանրակրթական դպրոցում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդվում է տարրական դպրոցում՝ 2-4-րդ, միջին դպրոցում՝ 5-9-րդ և ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարաններում, որպես առանձին առարկա։ Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված է չորս հիմնական գիտակարգային գաղափար՝ հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը, թվային գործիքներն ու համագործակցությունը, համակարգչային սարքեր և համակարգեր, հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն: Առարկայի վերջնարդյունքներով աշակերտից ակնկալվում է ցուցադրել իմացական բարդության լայն շրջանակ, ինչպիսին առկա է «Բլումի Վերանայված Տաքսոնոմիա»-ում. այսինքն՝ հիշելու, ըմբռնելու, կիրառելու, վերլուծելու, գնահատելու և ստեղծելու իմացական կարողությունների զարգացում և ամրապնդում: Առաջարկվող ծրագիրը հիմնված է մանրամասնորեն ընտրված այնպիսի բովանդակային չափորոշիչների վրա, որոնք հստակ են, կենտրոնացված և մատուցվում են համաձայնեցված հաջորդականությամբ: Օրինակելի ծրագրերում Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների կոդերը ցույց են տալիս կապը ընդհանուր կարողունակությունների (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), ինչպես նաև, ըստ դպրոցական մակարդակների, շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ։ Շատ քիչ քանակով թեմաներ են համընկնում «Ինֆորմատիկա» առարկայի գործող ծրագրի թեմաներին։ Ծրագիրը գլխավորապես տարբերվում է գործողից նոր կառուցվածքով, որն արտացոլում է ժամանակակից կրթական առաջադեմ համակարգերում կիրառվող առարկայի գիտակարգային գաղափարների կառուցվածքը։ Ծրագրի գլխավոր առանձնահատկություններից է որևէ թեմայի շրջանակում կիրառվող ծրագրային ապահովումն ու լուծումների ճկունությունը, ինչը հնարավորություն է տալիս ուսուցչին ընտրել, թե նա որ ծրագրային ապահովմամբ է ցանկանում դասավանդել տվյալ թեման»,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ։
18:10 - 14 օգոստոսի, 2020
Ինչպես է դպրոցներում կազմակերպվելու երկարօրյա ուսուցումը. նոր նախագիծ |hetq.am|

Ինչպես է դպրոցներում կազմակերպվելու երկարօրյա ուսուցումը. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգ է մշակել։ Կարգը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախարարությունը հայտնել է, որ նպատակ ունի տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացները կազմակերպել, արտադասարանական աշխատանքների միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունները զարգացնել, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել: Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած կարգի՝ դպրոցում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա: Երկարօրյա խմբերը համալրվելու են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների: Իսկ ծրագրերը (այդ թվում՝ լրացուցիչ կրթական) հաստատվելու են կրթության պետական լիազոր մարմնի կողմից: Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվելու է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ: Խմբերում մանկավարժական աշխատողի մեկ դրույքի լրիվ ծանրաբեռնվածությունը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի գերազանցելու շաբաթական 30 ակադեմիական ժամը: Երկարօրյա խմբերը ըստ դասարանների կամ կրթական աստիճանի կազմավորելիս մանկավարժի համար սահմանվելու է վճար տվյալ խմբի համար կարգացուցակով սահմանված աշխատանքների դասաժամերի չափով:  Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15: Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ երեխաների, ուսուցումը կազմակերպվելու է պետական միջոցներով: Խմբերում ընդգրկված մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել դպրոցի ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կողմից կատարվող մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին: Երկարօրյա խմբերը ձևավորվելու են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվելու են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: «Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումներին աջակցմանը, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը»,- նախագծում նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
12:12 - 14 օգոստոսի, 2020
Ռեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ. Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Ռեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ռեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ այսօր ռեկտորների հետ հանդիպում է նախատեսված, որի արդյունքում համալսարանների բացվելու մասին փաստաթուղթ կկազմեն, որը պարետատանը կքննարկվի և կհայտարարվի: Հարցին, թե արդյոք նախարարը պատկերացնում է տարբերակ դասերը կազմակերպելու, որպեսզի արդյունքում առողջության հետ կապված խնդիրներ չլինեն, Հարությունյանն արձագանքեց, թե եթե չպատկերացներ, նման նախագծով հանդես չէր գա: «Մենք մեր աշխատանքային ուղեցույցներն ունենք, հիմա լավարկման, դիտողությունների, առաջարկների փուլն է, որպեսզի ըստ դրա փոփոխություններ իրականացնենք»,- ասաց նա և հավելեց, որ սեպտեմբերից դասերն սկսելը հստակ է, սակայն եթե համավարակի տարածման առումով լարվածությունը մեծանա, ապա փոփոխություններ կլինեն, եթե ոչ, ապա դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից:
18:40 - 13 օգոստոսի, 2020
Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք․ 1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպում, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, 2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով սովորողի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծում, 3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցում»:
15:31 - 13 օգոստոսի, 2020
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում․ ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»:
17:39 - 10 օգոստոսի, 2020