ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց Դավիթ Տոնոյանի և մյուսների ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

Դատավոր Մանվել Շահվերդյանը մերժեց Դավիթ Տոնոյանի և մյուսների ինքնաբացարկի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի և մյուսների գործով դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել: Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը փորձել է պարզել ՊՆ-ից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակագրվելու հանգամանքները՝ կասկածի տակ դնելով դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված լինելը: Երեկ նիստը հետաձգվել էր, որ Երևանի ընդհանուր իրավասությունից տեղեկություն պահանջվի՝ գործը Շահվերդյանին օրենքով սահմանված կարգով մակագրվելու վերաբերյալ: Ավետիկ Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանի նախագահը պարզապես գրություն է ուղարկել այն մասին, որ այն օրը, երբ գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին, 18 գործ է մուտք եղել դատարան, որոնք ըստ դատավորների՝ ազգանունների այբբենական հաջորդականության մակագրվել են: Ասվածի վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել, իսկ դրանք ստուգելու հնավորություն պաշտպանական կողմ այս պահին չունի: Հաշվի առնելով վերը նշվածը՝ պաշտպանները որոշել են Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: «Պարզ է՝ դատարանի նախագահը տվյալներ չի տվել, որպեսզի չերևա, որ մակագրումը խախտումներով է կատարվել»,- ասաց Երեմ Սարգսյանը: Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք դատարանին ներկայացրել են գործերի մակագրման հետ կապված խնդրի առնչությամբ դատավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև իրավական ոլորտի այլ ներկայացուցիչների հայտնած մտահոգությունները:  Ինքնաբացարկի միջնորդություն հիմքում դրվել է նաև այն հանգամանքը, որ դատարանը միանձնյա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումը լսելու դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Բացի այդ՝ դատարանը հայտնել է, որ գործն իրեն տրամադրվել է հունվարի 11-ին: Երեկ՝ հունվարի 19-ին, արդեն նիստ է նշանակվել: Պաշտպանական կողմն, ըստ էության, կասկածի տակ է դրել այն հանգամանքը, որ հնարավոր էր այս գործի 16 հատորներին 8 օրում ծանոթնաալ: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:08 - 20 հունվարի, 2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։ Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի: Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:     
19:03 - 19 հունվարի, 2022
2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

2021 թ․-ի նոյեմբերին մարտական հենկատերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող․ այդ մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել․ Աբրահամյանը՝ Պապիկյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց 2021 թվականի ընթացքում զինծառաողների անհետացման մասին․ «2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը բառիս բուն իմաստով անհետացել է մարտական դիրքերից։ 2021 թ․-ի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտանաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատվել, ինչը փաստում է նաև Մկրտչյանի մոր դիմումները ուղղված Պաշտպանության նախարարությանը»։ Աբրահամյանը նշեց նաև, որ 2021 թ․-ի նոյեմբերին նաև պայմանագրային զինծառայող է անհետացել․ «Այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ տեղեկություն չկա, կոնկրետ անձի անուն ազգանունը կա, ուղղակի ընտանիքի հետ կապ դեռ չեմ հաստատել, դրա համար անուն ազգանունը չեմ հնչեցնում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել, հարուցվել են, թե ոչ, մեր զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալը արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին։ Եթե առաջին զինծառայողի դեպքում եղել է պաշտոնական հաղորդագրություն, իսկ վերջերս դրա մասին խոսել է նաև նրա փաստաբանը, ապա երկրորդ դեպքում նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել»։  Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչ է հայտնի Պաշտպանության նախարարությանը վերոնշյալ երկու զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, ձեռնարկվե՞լ են բոլոր հնարավոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու և զինծառայողներին հայտնաբերելու համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննն էլ արձագանքեց, որ չի կարող նոր տեղեկություններ հաղորդել․ «Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ կարող եմ քննարկել Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիան»։ Այնուհետև Աբրահամյանը զինված ուժերի վերաբերյալ այլ հարցեր ուղղեց Պապիկյանին․ «Քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել 2021 թվականի  ընթացքում, Ձեր գերատեսչությունը ունի՞ ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին, եթե ունեք պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով եք աշխատում՝ կանխելու կամ էականորեն նվազեցնելու նմանատիպ միջադեպերը»։ «Ինչպես հասկացա հարցերը հնչում են՝ հետո գրավոր արձագանք ստանալու համար, որովհետև դուք ցուցանիշների մասին եք խոսում։ Ես հիմա պատրաստ չեմ ձեզ ներկայացնել ցուցանիշներ։ Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին ասեմ՝ դուք խոսեցիք մի շրջանի մասին, որը իմ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց, իհարկե, նաև իմ պատասխանատվության տիրույթում է,ես հետամուտ եմ, որպեսզի յուրաքանչյուրի առնչությամբ մանրամասն քննություն իրականացվի, ինտենիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ, այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան արդեն պարզված հանգամանքներ, այսինքն՝ ես այս ամբիոնից չեմ կարող անել հայտարարություններ կամ բերել որևէ պնդում, որը դեռևս հաստատված չի։ Հարցից չեմ խուսափում, պարզապես չկա հստակ պատասխան, այս ամբիոնից որևէ բան ասել չեմ կարող»,-նշեց Պապիկյանը։ Անդրադառնալով վերլուծության վերաբերյալ հարցին, Պապիկյանն ասաց, որ վերլուծություն կա․ «Ավելին ասեմ՝ այդ վերլուծությունը դեռևս իմ կողմից հաստատված չէ, որովհետև այն ինձ դեռևս չի բավարարում, բայց սա այնպիսի աշխատանք է, որը պետք է երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում վերհանել»։ Պապիկյանի խոսքով՝ պատճառահետևանքային պրոբլեմները շատ են․ «Սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում՝ նաև հակառակորդի սեփականությունը։ Առիթից օգտվելով` ուզում եմ կոչ անել մեր ընդդիմադիր խմբակցության գործընկերներին, հասարակությանը, բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս հետևողականորեն ցուցաբերել զգուշավորություն, որովհետև ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդկանց և իհարկե հետևանք ունենալ բոլորիս համար ու երկրի համար»։
18:06 - 19 հունվարի, 2022
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունվարին Տոնոյանն իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար: «Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը»,- ասված է հայտարարության մեջ: Տոնոյանի փաստաբանական խումբը հավելում է, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը:
10:23 - 18 հունվարի, 2022
Փոփոխություններ են առաջարկվում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու ընթացակարգում |hetq.am|

Փոփոխություններ են առաջարկվում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու ընթացակարգում |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը, որը պատերազմում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու համար պարզեցված ընթացակարգ է ենթադրում: Նախագծի հեղինակի խոսքով` գործող օրենքի համաձայն՝ ժառանգությունը հնարավոր է ստանալ մահվանից վեց ամիս անց: «Բայց երբ անձը մահացել է պատերազմի ընթացքում և տևական ժամանակ մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգությունը ստանալը դառնում է բարդ, բաց է թողնում վեց ամսվա ընթացքում նոտարի դիմելու հնարավորությունը: Սա մի խնդիր է, որին բախվել են զոհված և ինքնությունը չպարզած անձանց հարազատները»,- ասաց Նազարյանը: Լենա Նազարյանի ներկայացմամբ` այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, առաջարկվում է ժառանգության բացման օրը համարել ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Փոփոխությունները տարածվելու են նաև անձանց բանկային հաշիվների վրա: Նազարյանը հայտնեց, որ չի կարող վիճակագրություն հայտնել, թե օրենքի շահառուների թիվը որքան կարող է լինել, սակայն գիտի մեկ զոհված զինծառայողի նման դեպքի մասին, ինչն էլ առիթ է դարձել նախագիծը հեղինակելուն: Փոփոխությունները տարածվելու են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
13:45 - 17 հունվարի, 2022
Հակառակորդի կրակոցներից զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հակառակորդի կրակոցներից զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել հունվարի 11-ին Ադրբեջանի զինուժի նախաձեռնած մարտական գործողությունների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողներին պարգևատրելու մասին։«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝Ռուդիկ Ռաֆիկի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտՎահան Վաչագանի ԲԱԲԱՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքայինԱրթուր Արտյոմի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,– ասվում է նախագահի հրամանագրում:
17:43 - 14 հունվարի, 2022
Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
19:07 - 13 հունվարի, 2022
Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունը ժամկետներ սահմանեց

Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունը ժամկետներ սահմանեց

Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վար­ժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։ Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ապահովման համար երեք ամիս ժամկետով՝ հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 45 միավոր տրանս­պորտային միջոց։ Ըստ ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, հավաքների անցկացման, դրա ապահովման նպատակով ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները վարժական հավաքների ընդգրկելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ:
11:04 - 13 հունվարի, 2022
Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ

Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառւմ է կատարել ՄԻՊ Արման Թաթոյանը։    Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:   Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:   Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով:   Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով: Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:   Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար:
22:26 - 11 հունվարի, 2022