ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսադիտարկման համակարգերի ներդրման խնդիրներ։
comment.count (0)