Փոփոխություններ են առաջարկվում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու ընթացակարգում |hetq.am|
13:45 - 17 հունվարի, 2022

Փոփոխություններ են առաջարկվում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու ընթացակարգում |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը, որը պատերազմում զոհված զինծառայողի ժառանգությունը ստանալու համար պարզեցված ընթացակարգ է ենթադրում:

Նախագծի հեղինակի խոսքով` գործող օրենքի համաձայն՝ ժառանգությունը հնարավոր է ստանալ մահվանից վեց ամիս անց:

«Բայց երբ անձը մահացել է պատերազմի ընթացքում և տևական ժամանակ մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգությունը ստանալը դառնում է բարդ, բաց է թողնում վեց ամսվա ընթացքում նոտարի դիմելու հնարավորությունը: Սա մի խնդիր է, որին բախվել են զոհված և ինքնությունը չպարզած անձանց հարազատները»,- ասաց Նազարյանը:

Լենա Նազարյանի ներկայացմամբ` այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, առաջարկվում է ժառանգության բացման օրը համարել ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը: Փոփոխությունները տարածվելու են նաև անձանց բանկային հաշիվների վրա:

Նազարյանը հայտնեց, որ չի կարող վիճակագրություն հայտնել, թե օրենքի շահառուների թիվը որքան կարող է լինել, սակայն գիտի մեկ զոհված զինծառայողի նման դեպքի մասին, ինչն էլ առիթ է դարձել նախագիծը հեղինակելուն: Փոփոխությունները տարածվելու են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել