Մեզ մոտ երջանիկ պատահականություն է. այս պահին ունենք 287 ինքնամեկուսացված քաղաքացիներ. Գեղարքունիքի մարզպետ |news.am|
20:33 - 08 ապրիլի,2020

Մեզ մոտ երջանիկ պատահականություն է. այս պահին ունենք 287 ինքնամեկուսացված քաղաքացիներ. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ կա 287 ինքնամեկուսացված քաղաքացի, այս օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակման կասկածանքով թեստավորվել են 6 քաղաքացի, որոնց մոտ եղել ՝ բացասական պատասխան։ Այս մասին ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզում օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների թիվը հասավ 344-ի, հիմա պակասել է հաշվի առնելով կարանտինային՝ 14-ից 15 օրվա ռեժիմը։ Ինքնամեկուսացվածների մեծ մասը դրսից են եղել»,- ասաց մարզպետը։

Նշենք, որ Գեղարքունիքը միակ մարզն է, որտեղ կորոնավիրուսի վարակման դեպք չի գրանցվել, Սանոսյանն ասաց, որ դա պարզապես երջանիկ պատահականություն է։



comment.count (0)

Մեկնաբանել