Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդուց ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքներ
17:22 - 10 ապրիլի, 2023

Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդուց ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքներ

Հակակոռուպցիոն դատարանի վճիռներով՝ ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքներ։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։ 

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Աշխեն Ղարսլյանը և Կարապետ Բադալյանը թիվ ՀԿԴ/0033/02/22 և ՀԿԴ/0086/02/22 քաղաքացիական գործերով վճիռներ են կայացրել, որոնցով անվավեր են ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ին աճուրդներ:

Դատարանի վճիռներով՝ գործարար Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդի՝ Հակոբ  Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն համապատասխանաբար 2 հա և 2,4 հա մակերեսով Ծաղկաձորի անտառային հողատարածքները»։

1. Որոշումներին կարող եք ծանոթանալ ստորև՝

https://court.am/hy/court/141/publication/41 

https://court.am/hy/court/141/publication/42

2. https://court.am/hy/court/141/publication/43

https://court.am/hy/court/141/publication/44


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել