Երևանի 2020թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման
09:52 - 15 նոյեմբերի, 2019

Երևանի 2020թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Հանրային քննարկման են ներկայացվել Երևանի զարգացման հնգամյա և 2020թ. ծրագրերի, բյուջեի և տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, նաև արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը:

Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ:

Հանդիպման ընթացքում նիստը վարող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: Նրանք ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու հանդես եկել մի շարք առաջարկներով:

Ծանոթանալ նախագծերին և դրանց վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները քաղաքացիները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 26-ը՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով կամ ուղարկել նամակ՝ էլեկտրոնային փոստով ([email protected] , [email protected] , [email protected] ), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) տեղի կունենան հանրային բաց լսումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել