2023 թվականի ապրիլի 6-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական հանձնաժողովի հանդիպմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, և դրա նպատակն է աջակցել Հայաստանին դատական և իրավական բարեփոխումներին 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում շեշտելով Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի համապատասխան ինստիտուտների համագործակցության կարևորությունը՝ փոխնախագահ Վ. Գրիգորյանը վերահաստատել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը սահմանադրական արդարադատության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում, նշելով, որ լիահույս է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև 2023-2026 թվականների գործողություների պլանով սահմանադրական արդարադատության ոլորտում նշված համագործակցության արդյունավետության հարցում։
Համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանին, Բարձրագույն դատական խորհրդին, Վճռաբեկ դատարանին և այլ պետական մարմինների՝ համագործակցության համար:
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտի 1-ին և նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը, պրոֆեսիոնալիզմը և քրեական արդարադատության շահառուներին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ իրականացումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:
comment.count (0)