azatutyun.am: Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է հայազգզի բլոգեր, գործարար Արեգ Շչեպիխինին, ում այս շաբաթվա սկզբին անհայտ անձինք առևանգել էին Յարոսլավսկի երկաթուղային կայարանից, մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակել՝ բռնության հետքերով:
Շչեպիխինին մեղադրանք է ներկայացվել ինտերնետում ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրելու համար, հայտարարել է դատարանների մամուլի ծառայությունը:
Հայազգի գործարարը պնդում է, որ իրեն առևանգել էին չեչենները։ Առևանգումից մեկ օր անց Չեչնիայի իշխանությունները հայտարարել էին, թե նրան ոչ թե առևանգել, այլ բերման են ենթարկել, թեև «Տելեգրամ»-ում տարածված տեսանյութերում երևում է, որ Շչեպիխինին բռնի ուժով կայարանում քարշ են տալիս և մեքենա նստեցնում քաղաքացիական հագուստներով անձինք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)