factor.am: ՌԴ Պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի գիշերային զանգվածային հարձակումն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների պատասխան»։ Ռուսական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է «հեռահար օդային, ծովային և ցամաքային զենքերից ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ թիրախները եղել են ռազմական օբյեկտները, ինչպիսիք են հարվածային անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերը և Ուկրաինայի զինված ուժերի զենքի ու ռազմական տեխնիկայի պահեստները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման ժամանակ զոհվել է երեք մարդ, ևս գրեթե 50-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարվածել է «գրեթե ամբողջ Ուկրաինային»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)