Ուկրաինան հերքել է գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը
 |1lurer.am|
21:04 - 07 հունիսի, 2025

Ուկրաինան հերքել է գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի համակարգող շտաբը հերքել է ռուսական կողմի հայտարարությունը, թե Կիևը խափանել է գերիների և զոհվածների աճյունների փոխանակումը:

«Ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և նախնական պայմանավորվածություններին՝ ո՛չ գերիների փոխանակման, ոչ էլ մարմինների հայրենադարձման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։ 
 
Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ զոհվածների աճյունների հայրենադարձության մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ստամբուլում, սակայն դրա ամսաթիվը չի համաձայնեցվել: 
 
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան անորոշ ժամանակով հետաձգել է դիակների ընդունումը և գերիների փոխանակումը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը ժամանել է Ուկրաինայի հետ սահման, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները չեն եկել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել