Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ
13:38 - 18 ապրիլի, 2023

Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ

10 կողմ և 0 դեմ ձայներով ԲԴԽ-ն որոշել է Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել դատարանի նախագահին նշանակելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի ապրիլի 13-ի ԲԴԽ-42-Ո-140 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սնանկության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,-նշվում է հրամանագրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել