Կարմրուկի հետ կապված ինչ իրավիճակ է Հայաստանում. նախարարի անդրադարձը
 |1lurer.am|
18:33 - 18 ապրիլի, 2023

Կարմրուկի հետ կապված ինչ իրավիճակ է Հայաստանում. նախարարի անդրադարձը |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը կայուն է այս պահին, բայց դա չի նշանակում որ դրսից եկող նոր դեպքեր չեն լինելու: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կարմրուկի հետ կապված իրավիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ մեզ զգոնացնում է և բոլոր քաղաքացիներին մղում է իրենց երեխաներին տանել ազգային իմունիզացիոն ծրագրով նախատեսված պատվաստումներին:

«Սա նշանակում է մեկ տարեկան և այնուհետև 4 տարեկանից սկսած արդեն կարող են ստանալ երկրորդ դեղաչափը. նաև այն մեծահասակները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստացել կամ չեն հիշում, որ ստացել են նման պատվաստում, կարող են դիմել պոլիկլինիկա, պատվաստվել և զերծ մնալ վարակվելու հնարավորությունից:

Մենք ստուգման ֆիլտրերը խստացրել ենք և լայնածավալ հետազոտական աշխատանք ենք անում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել