Սուդանում հրադադարի ուժի մեջ մտնելուց քիչ անց բախումները վերսկսվել են, կան զոհեր |armenpress.am|
14:16 - 19 ապրիլի, 2023

Սուդանում հրադադարի ուժի մեջ մտնելուց քիչ անց բախումները վերսկսվել են, կան զոհեր |armenpress.am|

armenpress.am: Անցած օրվա ընթացքում Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև բախումների զոհ է դարձել 30 խաղաղ բնակիչ, 245-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Սուդանի բժիշկների կոմիտեի հայտարարությունը։

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Սուդանում 24-ժամյա հրադադարի ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց կատաղի բախումներ են սկսվել: Խարթումում ընթացող մարտերում գործի են դրվել ռազմական ինքնաթիռներ, տանկեր:

Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը» առանձին հայտարարություններ են տարածել՝ հրադադարը չհարգելու մեջ մեղադրելով մեկը մյուսին:

Իր հերթին The National պարբերականը հաղորդում է, որ Խարթումի միջազգային օդանավակայանի տարածքում պայթյուններ են լսվել: Նշվում է, որ օդանավակայանում վառելիքով ցիստեռններ են այրվում: Սոցցանցերում հրդեհից կադրեր են հրապարակվել:

 

Լուսանկարում Խարթումի օդանավակայանն է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել