Սուդանի վարչապետը և կինը ազատ են արձակվել |azatutyun.am|
11:55 - 27 հոկտեմբերի, 2021

Սուդանի վարչապետը և կինը ազատ են արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռազմական հեղաշրջմամբ հեռացված Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկին և նրա կնոջը երեկ թույլատրվել է վերադառնալ տուն, երկուշաբթի օրը նրանք ձերբակալվել էին։

Համդոկի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ կառավարական այլ պաշտոնյաներ դեռ շարունակում են ձերբակալված մնալ, նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Աբդալա Համդոկի հետ, այդ մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Բլինքենը ողջունել է Համդոկի ազատ արձակումը, կոչ է արել Սուդանի զինվորականներին ազատ արձակել բոլոր ձերբակալված քաղաքացիական առաջնորդներին և ապահովել նրանց անվտանգությունը։

Սուդանում մի քանի շաբաթ շարունակված բողոքի ցույցերից հետո զինվորականները երկուշաբթի օրը ձերբակալեցին վարչապետին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել