Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության․ Փաշինյան
20:51 - 21 ապրիլի, 2023

Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության․ Փաշինյան

Փորձ են անում ներկայացնել, որ լավ չեն կառավարություն-եկեղեցի հարաբերությունները, պրոբլեմներ կան այդ հարաբերություններում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

«Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության», -ԱԺ-ում ասաց Փաշինյանը՝ Պողոս առաքյալից մեջբերում կատարելով․ 

««Չկա իշխանություն, որն Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կախված, հետևաբար ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»։ Հետևաբար թող եկեղեցին ինքն իր էության, տեսության, իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, հզորացնել և խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»։

Հիշեցնենք, որ երեկ Կաթողիկոսը, պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը, ասաց, որ իրենք հայրական հորդոր էին ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում․

«Կատարվում են սխալ եւ անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաեւ մտահոգիչ է ազգային մեր կյանքում մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին», - նշել էր նա։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել