Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ |1lurer.am|
16:13 - 22 ապրիլի, 2023

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները Բաքվում հանդիպել են Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական վերապատրաստման խմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակում:

ՆԱՏՕ-ի մասնագետները վերապատրաստման դասընթաց են անցկացրել «Ուղղաթիռների օգտագործումը մարտական գործողություններում» թեմայով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել