Հայաստանի հասցեին Ադրբեջանի անհիմն մեղադրանքները ծառայում են որպես նոր ագրեսիայի քարոզչություն. Մարուքյան |armenpress.am|
11:42 - 23 ապրիլի, 2023

Հայաստանի հասցեին Ադրբեջանի անհիմն մեղադրանքները ծառայում են որպես նոր ագրեսիայի քարոզչություն. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած՝ Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և ծառայում են միայն որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի Ադրբեջանի քարոզչություն։

Թվիթերյան իր էջում գրել է  Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Գերատեսչությունը հայկական կողմին «կանխամտածված սադրանքի» մեջ էր մեղադրել՝ նշելով, թե մեքենան պայթել է «ճանապարհի ուղղությամբ հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել