Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|
18:04 - 24 ապրիլի, 2023

Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կոչ է անում Իսպանիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Կոչ եմ անում Իսպանիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ինյարիտուն՝ նշելով, որ Իսպանիան պետք է օրինակ վերցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչացած մյուս երկրներից։

Իսպանացի պատգամավորը նկատեց, որ Իսպանիայի տարբեր շրջաններ Ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր են ընդունել՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ երկիրը պաշտոնական մակարդակով ընդունի կատարվածը։

Օրենսդիր գործիչը միևնույն ժամանակ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի անհրաժեշտ է դառնում Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության պայմաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել