Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը
19:52 - 25 ապրիլի, 2023

Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետը կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն և մրցունակ տնտեսության զարգացման, ինչպես նաև թափանցիկ գործարար միջավայրի խթանման գործում:

Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և խոսել եվրոպական լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նշանակության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել