Նիկոլ Փաշինյանը Տավուշում ծանոթացել է ճանապարհաշինական, դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկի
13:13 - 30 ապրիլի, 2023

Նիկոլ Փաշինյանը Տավուշում ծանոթացել է ճանապարհաշինական, դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Իջևանի բժշկական կենտրոնից, որտեղ հիմնվել են համակարգչային տոմոգրաֆիայի և հեմոդիալիզի բաժանմունքներ:

«Ծանոթացա նաև Գանձաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել հաջորդ տարի: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 1,8 մլրդ դրամ է, իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ»,- տեսանյութին կից գրել է նա:

Վարչապետը Իջևանի Մայր Հայաստան հուշարձանի մոտ մասնակցել է ծառատունկին։

Դիլիջան համայնքի Գոշ-Աղավնավանք 11 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի իրականացման համար կառավարությունը հատկացրել է 869 մլն դրամ։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել այդ հատվածից։

Դիլիջանում մասնավորի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են բիզնես համալիրի, տվյալների վերամշակման կենտրոնի և հանգստի գոտու հիմնման աշխատանքները: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ներդնել 25 մլն դոլար, ողջ ներդրումային ծրագիրը գնահատվում է 100 մլն դոլար:

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցե ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք կավարտվեն մոտ ժամանակներս:

Դիլիջանում ընթացքի մեջ են նաև Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի շենքի 2022թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները, որոնք կրկին իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շենքը շահագործման կհանձնվի այս տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել