Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
15:30 - 01 մայիսի, 2023

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Մայիսի 2-3-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 2-3-ը սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել