shantnews.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ իր երկիրը մտադիր է միանալ BRICS-ին՝ բազմաբևեռ աշխարհի ստեղծմանը մասնակցելու համար։ Այդ մասին նա երեքշաբթի օրը հայտարարել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալուց հետո մենք որոշեցինք դիմել BRICS-ին և պատրաստվում ենք միանալ երկրների այս խմբին,- նշել է իրանցի քաղաքական գործիչը,- մենք դատապարտում ենք միաբևեռ կարգը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին և երեք-չորս այլ տերությունների իրենց համարել աշխարհի տիրակալներ»։
Ռաիսիի խոսքով՝ ՇՀԿ-ին անդամակցելը Չինաստանի և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների շնորհիվ Իրանին օգուտներ է բերել և ճանապարհ բացել դեպի միջազգային շուկաներ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը «ձգտել է մեկուսացնել Իրանին և թույլ չտալ նրա մասնակցությունը ՇՀԿ-ին, սակայն չի հաջողվել»։
«Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում ցանկացած երկրի, որը ցանկանում է համագործակցել մեզ հետ,- ընդգծել է Ռաիսին,- Իրանը ձգտում է կառուցողական հարաբերությունների բոլոր պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա»։
2022 թվականի հունիսի 27-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարեց, որ իր երկիրը Արգենտինայի հետ միասին դիմել է BRICS-ին միանալու համար։
comment.count (0)