Տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին․ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը
 |tert.am|
19:24 - 05 մայիսի, 2023

Տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին․ Փաշինյանը Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Անվտանգության միայն մի երաշխիք կա․ դա խաղաղությունն է։ Այս մասին այսօր Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխարի 70 տոկոս երկրները, որոնք ինքնուրույն իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։ Ո՞նց են ապահովում իրենց անվտանգությունը, խաղաղության շնորհիվ։ Որ պահին պատերազմ սկսի այդ երկրները չեն կարող դիմակայել»,- նշեց Փաշինյանը։

Ըստ գործադիր իշխանության ղեկավարի՝ կան երկրների ղեկավարներ, որոնք խոստովանում են, որ չեն կարող դիմակայել։

«Ինչո՞ւ չկարողացանք կառավարել պատերազմի հետ կապված իրադրությունը։ Որովհետև պատարազմի հետ կապված իրադրությունը կառավելու համար մենք պետք է անենք մի շարք արձանագրումներ, որոնք որևէ կերպ չէինք կարող անել»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։

«Մենք ինքներս մեզ հետ պետք է առերեսվենք՝ մեր ընկալումների, մեր պատկերացումների, անվտանգային մեր համակարգերի հետ։ Օրինակ՝ մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ»,- ընդգծեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել