Պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի. Փաշինյան
19:35 - 05 մայիսի, 2023

Պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի. Փաշինյան

Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունը ձևավորվում է ընտրություններով. խելացի, ուժեղ մարդիկ կարող են մասնակցել, հաղթել և կառավարել երկիրը։ Այս մասին Չեխիայում հայ համայնքի ներակայացուցիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով հնչած այն դիտարկմանը, որ եթե կառավարումը չի հաջողվում, ապա կարող է հեռանալ և այլոց տալ հնարավորություն։ 

«Խելացի և ուժեղ մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին, հաղթել և կառավարել։  2018 թվականից ամեն ինչ արել եմ, որ պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Դուք հողեր հանձնելուց եք խոսում, գիտեք որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։ Դա հրապարակված փաստ է։ Ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել եմ՝ հասկանալով, որ 30 հազար զինվոր գերի է ընկնելու, Ղարաբաղում հայեր չեն ապրելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետը նշեց, որ հայրենիքը, հողը պահվում է բնակչությամբ։ Նա նկատեց, որ 90-ական թվականների պատերազմի հաղթանակից հետո Հայաստանի բնակչությունը նվազել էր, իսկ Ադրբեջանինն՝ ավելացել։

«Քա՞նի մարդ էր ապրում  այդ հողում ու ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծում, քա՞նի  կոպեկի հարկ է գեներացվել,  որ մեր զինվորն ավելի շատ աշխատավարձ ստանա։ 2017թ-ի համեմատ 2 մլրդ դոլարով ՀՀ բյուջեն ավելացրել ենք։ Բյուջեն հող պահելու ընդունակությունն է», - ասաց ՀՀ վարչապետն՝ ավելացնելով, որ  պետությանը պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի, անհրաժեշտ է ապրել հայրենիքում, արարել, արժեք ստեղծել, ինչն էլ կնպաստի պետության ուժեղացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել