Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին |armenpress.am|
16:10 - 08 մայիսի, 2023

Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի նախօրյակին շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի պետության ղեկավարը շնորհավորանքներում նշել է, որ այս նշանակալից օրը մենք խորին հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում անօրինակ սխրանքները մարտի դաշտերում և անձնուրաց աշխատանքը թիկունքում թույլ տվեցին ջախջախել նացիստական ​​զավթիչներին և պաշտպանել հայրենի եզերքի ազատությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

«Այսօր մեր բարոյական պարտքն է սրբորեն պահպանել մեր հայրերի և պապերի կողմից ժառանգված բարեկամության և փոխօգնության ավանդույթները, թույլ չտալ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության խեղաթյուրում», - գրել է Պուտինը շնորհավորանքներում։

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահը, Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունն այսուհետ էլ կնպաստի թվարկված երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և բեղմնավոր զարգացմանը։

«Պուտինն անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի  աշխատավորներին, նրանց մաղթել քաջառողջություն, ոգու կայտառություն, երջանկություն և երկար տարիների կյանք», - եզրափակել են Կրեմլում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել