Միջազգային երաշխավորների ինստիտուտի հարցով վերջնական լուծում դեռ չկա․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|
11:20 - 09 մայիսի, 2023

Միջազգային երաշխավորների ինստիտուտի հարցով վերջնական լուծում դեռ չկա․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային երաշխավորների ինստիտուտի հարցով բանակցություններն ընթանում են, այս պահին վերջնական լուծում չկա, այսօր Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ եթե լուծում գտնեն, առաջ կշարժվեն։

«Արցախի հետ կապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտը և Բաքուն քննարկեն իրավունքների և անվտանգության հարցերը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքամանը, դա այս պահին որևէ ձև որոշված չէ, որտեղ որ հնարավորությունը եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնություն հասնելու, այնտեղ էլ կստորագրենք», - ասաց ԱԽ քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել