ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը
11:44 - 11 մայիսի, 2023

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

«Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են նախարարությունից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել