Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր |armenpress.am|
07:14 - 19 նոյեմբերի, 2019

Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան շահառու ճանաչված 90 ընտանիքի կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:

Վկայագրերը տրամադրվելու են նախապես կատարված հարցման արդյունքում:

Այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Մենք նախապես հարցում էինք կատարել, այն մասին, թե նրանք ցանկանում են ստանալ վկայագրեր, թե՞ իրականացնել շինարարություն, և 148 ընտանիքից 90-ն ընտրել է բնակարանի գնման տարբերակը: Մենք այդ տարբերակն ուղարկեցինք կառավարություն, և կառավարությունը վերջերս որոշում կայացրեց»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ստանալուց հետո, ծանուցագրեր կուղարկի տվյալ ընտանիքներին: «Կսահմանենք, թե ինչ ժամկետում են նրանք պարտավոր դիմում ներկայացնել Շիրակի մարզպետի անունով, որպեսզի նրանց հետ կնքվի պայմանագիր՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ»:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել