ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում
18:52 - 11 մայիսի, 2023

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-16-ն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 11-ին կայացրած որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)»,- ասվում է որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել