aysor.am: Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով, հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Ցավոք, տեղի են ունեցել նաև անկարգություններ վերջին մի քանի օրվա ընթացքում: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ ենթարկվել են հարձակման ու զոհվել», - ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա ավելացրել է, որ Իրանում բողոքների մասնակիցները սառը զենք և հրազեն են կիրառել անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ:
Իրանական մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղի են ունենում զանգվածային ցույցեր՝ երկրում բենզինի գնի ավելացման իշխանությունների որոշման ֆոնին:
comment.count (0)