Բելգիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կունենա |1lurer.am|
12:37 - 13 մայիսի, 2023

Բելգիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կունենա |1lurer.am|

1lurer.am: Բելգիայի արտգործնախարար Հաջի Լահբիբի առաջարկով Բելգիան որոշում է կայացրել դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Քիշնևում և Երևանում։ Այս մասին նշված է Բելգիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ասվում է, որ Ուկրաինայում պատերազմը ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին և Բրյուսելի դիվանագիտական ցանցը հարմարեցնել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին:

«Բելգիան լիովին աջակցում է եվրոպական ջանքերին, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության միջոցով, որում Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ: Մեր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիական հարաբերություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել