Փաշինյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի նախագծում ինչ հարցերի շուրջ են համաձայնության հասել Հայաստանն ու Ադրբեջանը |armenpress.am|
16:00 - 24 հոկտեմբերի, 2024

Փաշինյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի նախագծում ինչ հարցերի շուրջ են համաձայնության հասել Հայաստանն ու Ադրբեջանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նրա խոսքով՝ արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային պահանջների փոխադարձ բացառման և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։ 

«Արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը»,-եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել