«Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը»․ Սաակաշվիլին ընտրություններին ընդառաջ դիմել է հայ ընտրողներին
16:52 - 24 հոկտեմբերի, 2024

«Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը»․ Սաակաշվիլին ընտրություններին ընդառաջ դիմել է հայ ընտրողներին

Միխեիլ Սաակաշվիլի Վրաստանում սպասվող ընտրություններին ընդառաջ դիմել է հայ ընտրողներին․ 

«Իմ թանկագին հայ հայրենակիցներ

Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։

Իմացեք, Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։

Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Երկու գլխավոր մրցակիցներն են իշխող «Վրացական երազանքը» և Վրաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», որի հիմնադիր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռ գտնվում է բանտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել