Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 2.7 տոննա կոկաին |aysor.am|
17:05 - 16 մայիսի, 2023

Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 2.7 տոննա կոկաին |aysor.am|

aysor.am: Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։

Aysor.am-ին ՊԵԿ-ից տեղեկացրեցին, որ իրենք տեղյակ չեն, թե ով է այդ 78 տոննա բանանի պատվիրատուն. «Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել