Սննդային թունավորման նշաններով հոսպիտալացված 14 երեխաների վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության․ ԱՆ
13:10 - 19 մայիսի, 2023

Սննդային թունավորման նշաններով հոսպիտալացված 14 երեխաների վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ի երեկոյան մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել:

Ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են՝ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել