Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի քույրը |tert.am|
18:55 - 23 մայիսի, 2023

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի քույրը |tert.am|

tert.am: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրը՝ Լուսինե Ղուկասյանը:  Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Լուսինե Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, որը նույնպես ձերբակալվել ու կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել