ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է․ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ |tert.am|
09:37 - 25 մայիսի, 2023

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է․ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին, և կարևոր չէ, թե որ երկրում են բանակցությունները տեղի ունենում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

«Կարևոր չէ` Վաշինգտոնում է, ինչպես նախորդ ամիս, Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած անկյունում: Կարևորն այն է, որ կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,- ասաց նա։

Միլլերը նաև ասաց, որ Միացյալ Նահանգները աջակցում է կողմերի միջև ուղիղ բանակցություններին, հավատում է, որ վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել