Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով
11:07 - 25 մայիսի, 2023

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում է զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

«Մեր կողմից ս․թ․ ապրիլի 30-ին ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը.

1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։

2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։

3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցութունը։

4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է և նշանակվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։

Միաժամանակ հայտնում եմ, որ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով»,-նշված է Նորիկյանի՝ մամուլին ուղարկած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել