Ոստիկանությունից 2022-ին 45 անձ է ազատվել. Ֆիդանյանը՝ ոստիկանների կողմից լիազորությունները չարաշահելու մասին
 |1lurer.am|
18:14 - 29 մայիսի, 2023

Ոստիկանությունից 2022-ին 45 անձ է ազատվել. Ֆիդանյանը՝ ոստիկանների կողմից լիազորությունները չարաշահելու մասին |1lurer.am|

1lurer.am: Երբ վերջնականապես կձևավորվի ոստիկանության գվարդիան, ու ինչ ճակատագրի են արժանանալու վարչությունները, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարից հետաքրքրվեցին լրագրողները:

Արա Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանության գվարդիան իր մեջ կներառի ներկայիս զորքերը և պետական պահպանության գլխավոր վարչությունը, իսկ ինչ վերաբերում է վարչություններին, ապա նախատեսվում է ներդնել բոլորովին նոր մոդել. ներկայիս մարզային վարչությունների փոխարեն լինելու են քրեական ոստիկանության ստարաբաժանումներ, որոնք զբաղվելու են բացառապես առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտումներով:

«Բաժինների փոխարեն կլինեն համայնքային բաժիններ ոստիկանության, որոնք իրականացնելու են միջին և նվազ ծանր հանցագործությունների բացահայտումներով»,- ասաց Ֆիդանյանը:

Արա Ֆիդանյանը նաև անդրադարձավ ոստիկանության աշխատակիցների կողմից իրավախախտումների ու հանցագործության դեպքերին, նշեց, որ իրականացվում են համապատասխան գործընթացներ ու ավելացրեց՝ նախորդ տարի նման դեպքերի հիմքով ոստիկանությունից 45 անձ է ազատվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել