Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով
11:36 - 18 հոկտեմբերի, 2024

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով:

«Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել