Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա
20:09 - 31 մայիսի, 2023

Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը։

«Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նրա այցը Հայաստան՝ որպես հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների վերականգման և հետագա զարգացման նոր խթան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժն իրացնելու հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը նշել է հայկական համայնքի գործունեության կարևորությունը, անդրադարձել նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցությանը:

Հանդիպման ավարտին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա՝ երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել