Հունգարիա

Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև
 |civilnet.am|

Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Բաքվի պայմանները, հավանաբար, Երևանը կընդունի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որոնք, նրա խոսքով՝ «Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։ «Այնուամենայնիվ, այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն, որովհետև մենք որևէ անսովոր պայման առաջ չենք քաշել», – ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնողն է»։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ չի մնա։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
16:12 - 20 մայիսի, 2025
Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալուն |armenpress.am|

Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալուն |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի խորհրդարանը մայիսի 20-ին կայացած նիստում կողմ է արտահայտվել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալուն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի կայքում հրապարակված տվյալները։ Օրինագծին կողմ է քվեարկել 134 պատգամավոր, դեմ՝ 37, ևս 7-ը ձեռնպահ է մնացել։ Օրինագծի հիմնավորման մեջ արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, որը փաստաթուղթը ներկայացրել էր խորհրդարան, նշել է, որ Հունգարիան «կտրականապես մերժում է միջազգային կազմակերպությունների և հատկապես քրեական դատարանների օգտագործումը քաղաքական նպատակներով» և հիշեցրել, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը չի հրապարակվել Հունգարիայի կողմից, հետևաբար, չի դարձել Հունգարիայի ազգային իրավունքի մաս։ Ապրիլի սկզբին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը որոշում է ընդունել դուրս գալ Միջազգային քրեական դատարանից, քանի որ կարծում է, թե վերջին տարիներին կազմակերպությունն անկողմնակալից վերածվել է քաղաքականի։
13:36 - 20 մայիսի, 2025
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը

Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու եւ լուծելու հնարավորություն է տալիս: «Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային զարգացումները, մանրամասնել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի էությունը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, կարեւորվել է Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ եւ անվտանգ վերադարձը: Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը եւ սերբ ինքնավարության խոսնակ Ալեքսով Լյուբոմիրը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը, ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները:
09:14 - 14 մայիսի, 2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու եւ լուծելու հնարավորություն է տալիս: «Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային զարգացումները, մանրամասնել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի էությունը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, կարեւորվել է Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ եւ անվտանգ վերադարձը: Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը եւ սերբ ինքնավարության խոսնակ Ալեքսով Լյուբոմիրը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը, ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները:
19:01 - 13 մայիսի, 2025
Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Բուդապեշտն արձագանքեց Ուկրաինայում հունգարական լրտեսական ցանցի բացահայտման մասին Կիևի պնդումներին։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «քարոզչություն» է որակել Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարությունը։ «Ես կխնդրեի բոլորին զգույշ լինել բոլոր նման տեղեկությունների հետ, որոնք հայտնում են ուկրաինական քարոզչության մեջ», - հայտարարել է Սիյարտոն և հավելել․ - «Ինչ-որ մանրամասներ կամ պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո միայն կարող ենք այդ ամենը պարզել։ Մինչ այդ ես սա պետք է որակեմ որպես քարոզչություն, որի հետ պետք է զգուշորեն վարվել» ։ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտել է հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսական գործունեություն էր ծավալում ի վնաս Ուկրաինայի։ Գերատեսչությունը հայտնում է Զակարպատիայում երկու ձերբակալվածի մասին։
16:20 - 09 մայիսի, 2025
Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը
 |azatutyun.am|

Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը։ «Այս որոշմամբ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը»,- X- ում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Որոշման մասին Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր այս ամսվա սկզբին, երբ Բուդապեշտ էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որին ձերբակալելու օրդեր է տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից։ Լինելով այդ դատարանի անդամ՝ Բուդապեշտը պարտավոր էր կատարել դատարանի որոշումն ու կալանավորել Նեթանյահուին։ Սակայն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ էր վստահեցրել, որ Իսրայելի վարչապետը իր երկրում չի ձերբակալվելու։
18:47 - 29 ապրիլի, 2025
Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Հունգարիայի ՆԳ նախարարությունները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ներուժը, այդ թվում՝ փորձի փոխանակման և կրթական ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի ոլորտին, այդ թվում՝ միգրացիայի համակարգի կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարին։ Արմեն Ղազարյանը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ներկայիս ընթացքը, այդ թվում՝ ԵՄ-ի գնահատման առաքելությունների հետ կատարված աշխատանքը։ Բենցե Ռետվարը շեշտել է, որ Հունգարիան բարձր է գնահատում Հայաստանի ներդրած ջանքերն այս ուղղությամբ, մասնավորապես ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման մասով։ Հունգարիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը նշեց, որ Հայաստանին դիտարկում են որպես այս ոլորտում ԵՄ-ի դրականորեն համագործակցող երկիր, ինչը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու գործընկերությունը համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղություններով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության զարգացման մտադրության մասին փոխըմբռնման հուշագիր։
18:43 - 29 ապրիլի, 2025
Անհրաժեշտ է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար
 |1lurer.am|

Անհրաժեշտ է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան, մեկնաբանելով հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ Բուդապեշտի դիրքորոշումը, կոչ է արել կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը՝ Եվրոպայի ընդհանուր շահերի դեմ համակարգված գործողությունների պատճառով: Պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու կամ թուլացնելու հիմքեր չկան, քանի որ Մոսկվան չի հրաժարվել Ուկրաինան գրավելու և եվրոպական անվտանգության ճարտարապետությունը փոխելու իր նպատակից: «Հունգարիան համակարգված կերպով աշխատում է Եվրոպայի անվտանգության ընդհանուր շահերի դեմ, ուստի մենք պետք է արագ կոնկրետ քայլեր ձեռնարկենք և առաջ շարժվենք 7-րդ հոդվածի ընթացակարգով, այսինքն՝ Հունգարիայի ձայնի իրավունքի կասեցմամբ»,- հավելել է Ցահկնան:Լուսանկարը՝ AP photo։
20:43 - 05 ապրիլի, 2025
Հունգարիան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
 |news.am|

Հունգարիան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին |news.am|

news.am: Հունգարիան սկսում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը։ «Հինգշաբթի կառավարությունը սկսելու է սահմանադրական և միջազգային իրավական նորմերին համապատասխան [ՄՔԴ-ից] դուրս գալու աշխատանքները»,- գրել է նա Facebook-ի իր էջում։ Հունգարիայի իշխանությունների՝ ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարությունն արվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ֆոնին, ում նկատմամբ կալանավորման միջազգային օրդեր է տրվել։ Reuters-ը հիշեցնում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Նեթանյահուին հրավիրել է երկիր Իսրայելի վարչապետի ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ-ի որոշման հաջորդ օրը։ Միևնույն ժամանակ Օրբանը խոստացավ, որ Նեթանյահուն չի ձերբակալվի և ՄՔԴ որոշումը անվանեց «լկտի, ցինիկ և լիովին անընդունելի»: Հունգարիան 1999 թվականին ստորագրել է Հռոմի ստատուտը, միջազգային պայմանագիրը, որը ստեղծել է ՄՔԴ-ն և վավերացրել այն երկու տարի անց: Reuters-ի փոխանցմամբ՝ ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը կտեւի մեկ տարի։
14:26 - 03 ապրիլի, 2025
Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով կստեղծվի |armenpress.am|

Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով կստեղծվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարության հավանությանն է արժանացել 2024 թ. մայիսի 6-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։  Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
16:31 - 27 փետրվարի, 2025
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։ «Համաձայնագիրը հանդիսանում է տնտեսական բնույթի տիպային Համաձայնագիր, որն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Նման բովանդակության համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ: Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում»,- ասվում է հիմնավորման մեջ: Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով: «Համաձայնագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 6-րդ կետին (Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում)»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
11:16 - 27 փետրվարի, 2025
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ԵՄ-ի ռազմական օգնության փաթեթը
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ԵՄ-ի ռազմական օգնության փաթեթը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար Եվրամիության (ԵՄ) ռազմական օգնության նոր փաթեթը։ Ավելի վաղ ԵՄ արտաքին կապերի ծառայությունն առաջարկել էր լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրոյի չափով: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն X-ում գրել է, որ իր երկիրը Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի նախաձեռնությունը համարում է բանակցություններում Կիևի դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլ, այլ ոչ թե խաղաղությանը հասնելուն։ Հունգարիան չի աջակցի «եվրոպացի հարկատուների գումարները պատերազմի երկարացման վրա ծախսելուն», հայտարարել է Սիյարտոն, նշելով նաև Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների երկարաձգման որոշումը հետաձգելու ցանկության մասին։
13:43 - 21 փետրվարի, 2025
Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ, հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։ Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ասել է, որ ԵԱՀԿ ընտրությունների անկախ դիտորդներին թույլ չտվեցին մուտք գործել ընտրական գործընթացի առանցքային փուլեր՝ հավելելով՝ «սա հերթական վկայությունն է այս ընտրությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության մասին»։ Կալասը հավելել է, որ այս պատճառներով և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Բելառուսի վարչակարգի ներգրավվածության լույսի ներքո «ԵՄ-ն կշարունակի սահմանափակումներ և պատժամիջոցներ սահմանել ռեժիմի դեմ և ապահովել ֆինանսական աջակցություն քաղաքացիական հասարակությանը, վտարանդի բելառուսական ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։ Անցյալ շաբաթ Հունգարիան հրաժարվեց ստորագրել ԵՄ 27 երկրների անունից Բելառուսում անցկացված «ոչ ժողովրդավարական նախագահական ընտրությունների մասին» հայտարարության նախագիծը։ Բայց նա միայնակ չէր, որ դեմ էր նախագծին: Սլովակիան նույնպես հրաժարվել է այն ստորագրել։ Ավելի ուշ Սլովակիայի ներկայացուցիչները համաձայնեցին ստորագրել հայտարարությունը, սակայն Հունգարիայի իշխանությունները շարունակեցին մերժել։
09:40 - 27 հունվարի, 2025