Բելգիայի վարչապետը հոսպիտալացվել է |tert.am|
15:31 - 04 հունիսի, 2023

Բելգիայի վարչապետը հոսպիտալացվել է |tert.am|

tert.am: Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հոսպիտալացվել է հեծանիվից ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնում է RTBF բելգիական հրատարակությունը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։

Աղբյուրի փոխանցմամբ հունիսի 3-ին 47-ամյա վարչապետը Բրաքելում գտնվող իր տան մոտ ընկել է և հարվածել է գլուխը, որից հետո կորցրել է գիտակցությունը։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հետազոտել են։

Մամուլի ծառայությունը հայտնել է, որ մինչև երեկոյան Ալեքսանդր Դե Կրոն տուն կվերադառնա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել